f

Անկախ

2018-ից հետո ՀՀ-ում քաղաքական պաշտոններում կանանց նշանակման հարցում էական փոփոխություն է տեղի ունեցել. ՀՀ ՄԻՊ


ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հոկտեմբերի 19-ին մասնակցել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կազմակերպած «Կանայք իրական շահառուների թափանցիկության գործընթացում» խորագրով պանելային քննարկմանը։ Քրիստիննե Գրիոգրյանի խոսքով՝ ըստ 2021թ.-ին գենդերային հավասարության թեմայով կատարված մի ուսումնասիրության՝ կանանց սեփականության իրավունքով պատկանող ընկերություններն ավելի քիչ հասանելիություն ունեն փոխառություններին ու կապիտալի հնարավորություններին, այդ ընկերություններն ավելի «երիասարդ» են։

ՄԻՊ-ից հայտնում են, որ կանայք Հայաստանում գործող բիզնեսների միայն 36%-ում են հանդես գալիս որպես համասեփականատեր, միայն 24% բիզնեսներում է, որ կանայք զբաղեցնում են բարձրաստիճան կառավարիչների պաշտոններ։

«Ուսումնասիրությունը նաև ցույց է տվել, որ սեփականությամբ իրենց պատկանող բիզնես ունեցող կանանց գերակշիռ մեծամասնությունը կա՛մ ամուսնալուծված, կա՛մ չամուսնացած կանայք են։ Այսինքն՝ թրենդը, որ ընտանիք ունեցող կնոջ համար տնտեսական ակտիվությունը Հայաստանում քիչ տարածված երևույթ է, հաստատվում էր նաև այս հետազոտությամբ»,- նշել է Պաշտպանը։

Գրիգորյանը համաձայն է այն ուսումնասիրության հետ, որ իրական շահառուների թափանցիկության վիճակագրությունների սեռային բացվածքը պետության համար շատ օգտակար տեղեկություն կտա գենդերային քաղաքականությունը հասցեական մշակելու և իրականացնելու համար։

Գրիգորյանը նշել է, որ 2018 թվականից հետո Հայաստանում քաղաքական կամ որոշումների կայացման պաշտոններում կանանց նշանակման, առաջմղման հարցում էական որակական փոփոխություն է տեղի ունեցել։

Միաժամանակ ասել է, որ կատարվող բարեփոխումները հիմնականում արվում են կանանց ջանքերուվ ու առաջնորդությամբ, սակայն հանրությանը ներկայացնողի դերում շարունակում են մնալ տղամարդիկ:

Հ.գ. 2018 թվականին ՀՀ կառավարությունը պարտավորություն է ստանձնել ապահովել բիզնեսի բոլոր ճյուղերի իրական սեփականատերերի հրապարակայնությունը հանրային բաց ռեգիստրի ստեղծման միջոցով։ Իրական շահառուներն իրական մարդիկ են, ովքեր կանգնած են ընկերությունների սեփականության շղթայի վերջում։

Կազմակերպության իրական շահառուն այն անհատն է, ում սեփականության իրավունքով պատկանում են ընկերության բաժնետոմսեր (բաժնեմաս) կամ այն անհատը, ով այլ միջոցներով վերահսկում է կազմակերպությունը։

Հայաստան Քրիստիննե Գրիգորյան ՀՀ ՄԻՊ

Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
Ավելին
Ավելին