ՆԳՆ ձեւավորման հարցում մոտ ենք վերջնական որոշումների կայացմանը. Արդեն լիարժեք ձեւակերպված ծրագիր ունեք եւ պետք է անցնենք դրա իրականացմանը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 20-ին, Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Շատ կարեւոր է, որ մենք մեզ համար առաջնահերթություն ենք համարում մասնավորապես, ոստիկանության, ԱԱԾ-ի, Փրկարար ծառայության, Պետական պահպանության ծառայության նոր ստանդարտների հաստատումը: Դար մեջ նկտի ունենք նաեւ աշխտավարձը: Ես խնդիր եմ ձեւակերպել, որ այս փոփոխությունների արդյունքում, ինչպես նաեւ զինված ուժերում, ըստ էության, արդեն բյուջետավորման խնդիրը լուծվել է, բոլոր ծառայություններում, որոնց գործունեությունը կապված է անվտանգության հետ, մենք պետք է առաջիկա տարիներին կարողանանք արձանագրել աշխատավարձի կրկնապատկում: Դա տեղի է ունենալու ատեստավորման գորընթացի միջոցով, որպեսզի մենք հընթացս համոզված լինենք, որ բարձր աշխատավարձ ստացողները համապատասխանում են մեր ակնկալիքներին»,-ասաց նա: