f

Անկախ

Արցախում զոհված զինծառայողների ընտանիքները կարող են ազատվել ժառանգության իրավունքի պետտուրքից


Հոկտեմբերի 20-ին հրավիրվել է Արցախի ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ Այն վարում էր հանձնաժողովի նախագահ Աևակ Աղաջանյանը:

Քննարկվել են շրջանառության մեջ գտնվող մի շարք օրինագծեր:

««Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Կենսաապահովման նվազագույն զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Արցախի Հանրապետության զինանշանի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Սահմանադրական դատավարության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», ««Տեխնիկական կանոնակարգման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և ««Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրել է ԱՀ արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանը:

Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ այն իրավական ակտերը, որոնք հրապարակվում էին «Արցախի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» պաշտոնական պարբերականում, այսուհետ կհրապարակվեն «http://arlexis.xn--am-efa կայքում, իսկ լիցենզավորող մարմինները լիցենզիա տալու, դրա գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման կամ դադարեցման մասին իրենց որոշումները, ինչպես նաև լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռների պատճենները՝ դրանք ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք օրվա ընթացքում կհրապարակվեն իրենց պաշտոնական ինտերնետային կայքէջերում:

««Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը  մշակվել է Պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի կողմից, ներկայացրել է ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

Նա բացատրեց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է մարդու իրավունքների պաշտպանի գործունեության իրականացման արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ:

Գործող իրավակարգավորումներով մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կազմված է դեպարտամենտից, քարտուղարությունից և խորհրդականներից: Մինչդեռ, մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների լիարժեք ու պատշաճ իրականացման համար անհրաժեշտություն է դառնում նաև մարդու իրավունքների պաշտպանի օգնականի պաշտոնի առկայությունը: Այս համատեքստում անհրաժեշտություն է առաջացել համապատասխան լրացումներ կատարել օրենքում:

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է իրավակիրառական պրակիտիկայում առաջացած որոշակի խնդիրների և օրենսդրական բացերի կարգավորման, ոլորտի զարգացման  հետ կապված լրացուցիչ կարգավորումների անհրաժեշտությամբ:

Առաջարկվող օրենսդրական փոփոխությունների ընդունումը միտում ունի պարզեցնել ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից իրականացվող գործառույթները, բարձրացնել բնակչությանը մատուցվող ծառայությունների սպասարկման որակը, գործառույթների իրականացման արդյունավետությունը, ապահովել համակարգի գործունեության առավել թափանցիկությունն ու մատչելիությունը՝ նպաստելով տվյալ ոլորտում օրենսդրության կատարելագործմանը:

 Առաջարկվող կարգավորման բնույթը պարզաբանել է ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Սուրեն Գալստյանը:

Նախագծով առաջարկվում է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում կատարել նորմատիվ իրավական ակտերի անվանումների հիշատակման օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանեցումներ, լրացումներ և փոփոխություններ:

Պատգամավորները հանդես են եկել հարցադրումներով ու առաջարկներով: Զոհված զինծառայողների ընտանիքներին ժառանգության իրավունքի պետական տուրքից ազատելու վերաբերյալ առաջարկը ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Սուրեն Գալստյանը խոստացավ քննարկել:

Քննարկումից հետո ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն է տվել ներկայացված նախագծերին: Դրանք հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվեն խորհրդարանի հերթական նիստի քննարկմանը:

Հայաստան Արցախի Հանրապետություն

Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Չի կարելի դագաղներով իշխանության գալ, հետո ուրիշներին մեղադրել ճամփա փակելու մեջ. Լիլիթ Գալստյան
Օր 3. Սրբազանի առաջիորդությամբ տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան. ուղիղ միացում
Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան
Թուրքից վախող էլ չկա, պետք լինի՝ նորից կքշենք. Կիրանցում չափագրման աշխատանքներ են սկսվել
Նոր նշանակումներ՝ Երևանի քաղաքապետարանում. Ներկայացրեց Ավինյանը
Ուխտագնացություն-Երթ Երևանում՝ ի զորակցություն «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմա
ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածն իշխանությունը բացահայտ օգտագործում է հանուն իր շահերի. Թաթոյան
Արմավիրի մարզի գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին
Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել է տեսնելու, թե որ բնակիչներն են մասնակցում շարժման երթին․ Ոսկան Սարգսյան
Ցյուրիխի հայ ակադեմիականների միությունն աջակցություն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն մայիսի 10-ին
Ոմանք փորձում են մոռանալ կամ մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից, ակունքներից. ջութակահար Սերգեյ Խաչատրյան
Ռուսները ցանկանում են ռուս սահմանապահներին տեղափոխել Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Թոմ դե Վաալ
«Սպորտինգը»՝ Պորտուգալիայի չեմպիոն
Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի գրաֆիկում փոփոխություններ կլինեն. այն կաշխատի մինչեւ 00.00-ն
Կիրանցի հատվածում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել. կյանքին վտանգ չի սպառնում
«Երեւանցիներին այս քննարկումները չեն հետաքրքրում». Ինչո՞ւ է անձրևից հետո Երևանը հեղեղվում
Ողջունում ենք այն նախաձեռնությունը, որը միտված է պետության գահավիժումը կասեցնելուն․ Զաքարյան
Դիլիջանի Հովք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Կապանում 55-ամյա քաղաքացին սայթաքել է եւ նկել քարերի վրա. փրկարարները 400 մետր պատգարակով տարել են
Հալաբյան փողոցում «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել սյանը. 21-ամյա ուղեւորին հոսպիտալացրել են
Իշխանությունը հավանական սահմանային սադրանքները փորձում է նախապես ջարդել շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի վրա.Աբրահամյան
Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել
Ավելին
Ավելին