f

Անկախ

Ընդլայնվելու է իրական շահառուների հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող իրավաբանական անձանց շրջանակը. ԱՆ


ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Նվարդ Վարդանյանն ընդունել է Օփեն Օուներշիփի և Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) պատվիրակությանը, որի կազմում են եղել Օփեն Օուներշիփի քաղաքականության գծով տնօրեն Լուիզ Ռասել-Պրիվատան, ԱՃԹՆ միջազգային քարտուղարության երկրի համակարգող Օլեսյա Նեխորոշկոն ԱՃԹՆ հաղորդակցության գծով պատասխանատու Վերա Նյաշաձամվարին:

ԱՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում, անդրադառնալով համատեղ աշխատանքների ներկա ընթացքին՝ Նվարդ Վարդանյանը նշել է, որ առաջիկա փուլով՝ 2023 թվականի հունվար ամսից իրական շահառուների հայտարարագիր ներկայացնելու պարտավորությունը տարածվելու է բոլոր իրավաբանական անձանց վրա, ինչպես նաև կարևորել Արդարադատության նախարարության կողմից հավաքագրված տեղեկությունների արժանահավատության բարձր մակարդակի ապահովումը։ Այս համատեքստում, Վարդանյանը մատնանշել է նաև, որ իրական շահառուների հայտարարագրերում առկա տեղեկությունների արժանահավատության ապահովման նպատակով ընթացիկ վերահսկողություն իրականացնելու լիազորությունն օրենքով վերապահված է պետական ռեգիստրի գործակալությանը: Հյուրերին է ներկայացվել  համակարգի տեխնիկական նկարագրությունը և համապատասխան գործիքակազմերը: 

Վարդանյանը շնորհակալություն է հայտնել Օփեն Օուներշիփի մյուս գործընկերներին՝ արդյունավետ համագործակցության համար, ինչպես նաև հույս է հայտնել՝ հետագա համատեղ աշխատանքների արդյունքում իրական շահառուների ռեգիստրի ներդրման հայաստանյան փորձը կդառնա ուղենիշ այլ պետությունների համար:

Հայաստան ՀՀ Արդարադատության նախարարություն

Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Չի կարելի դագաղներով իշխանության գալ, հետո ուրիշներին մեղադրել ճամփա փակելու մեջ. Լիլիթ Գալստյան
Օր 3. Սրբազանի առաջիորդությամբ տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան. ուղիղ միացում
Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան
Թուրքից վախող էլ չկա, պետք լինի՝ նորից կքշենք. Կիրանցում չափագրման աշխատանքներ են սկսվել
Նոր նշանակումներ՝ Երևանի քաղաքապետարանում. Ներկայացրեց Ավինյանը
Ուխտագնացություն-Երթ Երևանում՝ ի զորակցություն «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմա
ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածն իշխանությունը բացահայտ օգտագործում է հանուն իր շահերի. Թաթոյան
Արմավիրի մարզի գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին
Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել է տեսնելու, թե որ բնակիչներն են մասնակցում շարժման երթին․ Ոսկան Սարգսյան
Ցյուրիխի հայ ակադեմիականների միությունն աջակցություն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն մայիսի 10-ին
Ոմանք փորձում են մոռանալ կամ մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից, ակունքներից. ջութակահար Սերգեյ Խաչատրյան
Ռուսները ցանկանում են ռուս սահմանապահներին տեղափոխել Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Թոմ դե Վաալ
«Սպորտինգը»՝ Պորտուգալիայի չեմպիոն
Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի գրաֆիկում փոփոխություններ կլինեն. այն կաշխատի մինչեւ 00.00-ն
Կիրանցի հատվածում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել. կյանքին վտանգ չի սպառնում
«Երեւանցիներին այս քննարկումները չեն հետաքրքրում». Ինչո՞ւ է անձրևից հետո Երևանը հեղեղվում
Ողջունում ենք այն նախաձեռնությունը, որը միտված է պետության գահավիժումը կասեցնելուն․ Զաքարյան
Դիլիջանի Հովք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Կապանում 55-ամյա քաղաքացին սայթաքել է եւ նկել քարերի վրա. փրկարարները 400 մետր պատգարակով տարել են
Հալաբյան փողոցում «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել սյանը. 21-ամյա ուղեւորին հոսպիտալացրել են
Իշխանությունը հավանական սահմանային սադրանքները փորձում է նախապես ջարդել շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի վրա.Աբրահամյան
Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել
Ավելին
Ավելին