Ենթադրվում է, որ տեսակոնֆերանսի ռեժիմով կքննարկվեն Հայաստանում ՀԱՊԿ առաքելության աշխատանքի արդյունքները։
Այս պահին մշակվում է առաջիկայում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջան անցկացնելու հարցը։ Ենթադրվում է, որ առաջիկա նիստի ընթացքում անդամ երկրների ղեկավարները տեսակոնֆերանսի ռեժիմով կքննարկեն Հայաստանում ՀԱՊԿ առաքելության աշխատանքի արդյունքները։ Այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով, կքննարկվեն Երևանին օգնություն ցուցաբերելու առաջարկները, ինչպես նաև ՀՀ–ին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցների մասին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը:
Այս մասին լրացուցիչ տեղեկություններ կտրամադրի ՀԱՊԿ քարտուղարությունը։