ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ այս պահին Վաշինգտոնը չի տեսնում Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ Մոսկվայի դիվանագիտական պատրաստակամության նշաններ, փոխանցում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։ Գրում է Gazeta.ru-ն։
«Մի օր, ինչպես ասել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, դա կավարտվի դիվանագիտական ճանապարհով։ Բայց այս պահին մենք Պուտինի կողմից դիվանագիտությամբ զբաղվելու շահագրգռվածություն չենք տեսնում»,- ասել է պաշտոնյան։
Նա նաև հավելել է, որ մինչ այժմ ԱՄՆ-ն որևէ պատճառ չի տեսնում ուկրաինական հակամարտության հետ կապված ռազմավարական ուժերի պատրաստակամությունը փոխելու համար։
Բլինկենն ավելի վաղ ասել էր, որ Միացյալ Նահանգները պետք է դիմադրի Ռուսաստանի Դաշնությանը Ուկրաինայում, հակառակ դեպքում կբացվի Պանդորայի արկղը, որը կարող է նոր հակամարտություններ առաջացնել աշխարհի այլ մասերում:
Փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշել է ռազմական հատուկ գործողություն անցկացնել Ուկրաինայում՝ ի պատասխան ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ղեկավարների օգնության խնդրանքին։
Գործողության անցկացման որոշումը պատճառ է դարձել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու։