f

Անկախ

ՏՏ-ն Հայաստանում․ 2022-ի առաջին 7 ամիսներին ՏՏ ոլորտի շրջանառությունն աճել է 56,7%-ով


Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում 2022 թ․ առաջին յոթ ամիսներին՝ 2021 թ.նույն ժամանակահատվածի համեմատ, շրջանառությունն աճել է 56,7%-ով։ Անկախին Tech-ից հայտնում են Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության մամուլի ծառայությունից։

2022 թ. հուլիսի վերջի դրությամբ, Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատում է 17 714 մարդ, իսկ գործող ընկերությունների թիվը 2546 է։

Հետաքրքիր է, որ 2022 թ․ ապրիլի դրությամբ տեղեկատվական տեխնոլոգիաների եւ կապի ոլորտը կազմում էր Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 4%-ը։ Տարեսկզբի դրությամբ տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտն աճել է մինչեւ 7,4%։ Վերջին 15 տարիների ընթացքում ոլորտում տարեկան աճը կազմել է ավելի քան 10%։

Հիշեցնենք, որ 2015-ից Հայաստանում գործում է ՏՏ ոլորտի ընկերություններին հարկերից ազատելու մասին օրենքը, որը նպատակ ունի զարգացնել բարձր տեխնոլոգիաների ոլորտը. այն թույլ է տալիս նորաստեղծ կազմակերպություններին վճարել ընդամենը 10% եկամտահարկ եւ ազատվել շահութահարկից։

Հարկային արտոնությունների համար կարող են դիմել ընկերությունները, որոնք զբաղվում են ծրագրային ապահովման մշակմամբ, տվյալների մշակմամբ, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կրթական եւ հետազոտական ծրագրերի իրականացմամբ, էլեկտրոնային համակարգերի նախագծմամբ, համակարգչային անիմացիայով եւ մոդելավորմամբ եւ այլն։

2022 թ․ Հայաստանում հարկային արտոնության վկայագիր է ստացել 1039 կազմակերպություն, որից 716-ը օտարերկրյա կազմակերպություններ են։ 2015 թ․ օրենքի ընդունումից հետո հարկային արտոնությունից արդեն օգտվել է 2049 կազմակերպություն։

Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը նաեւ նոր նախագիծ է մշակել, որով ՏՏ ընկերությունները սեպտեմբերից դեկտեմբեր ամիսներին կարող են վերադարձնել եկամտահարկը եւ փոխհատուցել ՏՏ ոլորտի ընկերությունների կրած վնասները դրամի ամրապնդման ֆոնին։

ՏՏ ոլորտ Հայաստան խմբագրի ընտրանի

Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
Հայաստանում ԶԼՄ-ները շարունակում են բևեռացված մնալ, պետական ​​լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության քննադատումից, լրագրողները ենթարկվում են բռնnւթյան. «Լրագրողներ առանց սահմանների»
Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թվականին դու բարձրագույն արժեք էիր, որովհետև մեզ պետք էր քո քվեն. Էլինար Վարդանյան
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
Ավելին
Ավելին