f

Անկախ

Balenciaga ապրանքանիշը հեռացնում է Քանյե Ուեսթի հետ համագործակցության բոլոր հետքերը


Balenciaga նորաձևության տունը ջնջել է ռեփեր և դիզայներ Քանյե Ուեսթի հետ համագործակցության ցանկացած նշան՝ նրա մի շարք կոպիտ հայտարարություններից հետո։ Այդ հանգամանքի վրա  ուշադրություն է հրավիրել Hypebeast  հրատարակությունը։ Գրում է Gazeta.ru-ն։

Այսպիսով, ապրանքանիշը հեռացրել է Քանյե Ուեսթի լուսանկարները, որոնք արվել են Փարիզի Նորաձևության շաբաթվա շրջանակներում վերջին ցուցադրության ժամանակ, որտեղ ռեփերը հանդես է եկել որպես մոդել։ Դրանք, մասնավորապես, հասանելի չեն Vogue Runway հարթակում, որտեղ տեղադրված են նորաձեւության ցուցադրությունների բոլոր պատկերները։

Բացի այդ, ապրանքանիշի բուտիկներից, հանրախանութների անկյուններից և առցանց խանութից անհետացել են իրեր YEEZY GAP ENGINEERED BY BALENCIAGA շարքից, որը ստեղծել է Քանյե Ուեսթը տան կրեատիվ տնօրեն Դեմնա Գվասալիայի հետ միասին։

Հրատարակության տվյալներով՝ Balenciaga-ն ամբողջությամբ դադարեցրել է համագործակցությունը արտիստի հետ։ Պաշտոնապես, սակայն, նորաձեւության տունը հայտարարություններ չի արել։

Նախկինում Քանյե Ուեսթը, ով իրեն Yeh է անվանում, մի քանի վիճահարույց քայլեր է արել։ Այսպիսով, իր YEEZY ապրանքանիշի ցուցադրությանը նա ներկայացրել է «White Lives Matter» մակագրությամբ սպորտային շապիկներ։ Նա նաև հայտարարել է  Parler սոցիալական ցանցի գնման մասին, որտեղ հավաքվում են Դոնալդ Թրամփի կողմնակիցները, բողոքել է «հրեական մեդիա մաֆիայից» և պնդել, որ Ջորջ Ֆլոյդը մահացել է ոչ թե ոստիկանության դաժանության, այլ ֆենտանիլի օգտագործման պատճառով։

Աշխարհում Քանյե Ուեսթ Balenciaga նորաձևության տուն համագործակցություն Համաշխարհային Աստղեր չեղարկում

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին