f

Անկախ

«Հրապարակ». «Էրիկ Ալեքսանյանը մեզ չի բողոքել, որ իր ձերբակալումն ապօրինի է»


«Հրապարակ» թերթը գրում է. «Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանից երեկ հետաքրքրվեցինք, թե ինչպես է վերաբերվում փաստաբան Էրիկ Ալեքսանյանի ու դատավոր Արուսյակ Ալեքսանյանի կալանավորման փաստին։

Հիշեցրինք, որ փաստաբանի կողմնակիցներն ասում են՝ սա քաղաքական հետապնդում է իրենց ընկերոջ նկատմամբ։ «Փաստաբանի մասով մենք ձերբակալման առաջին ժամերին այց ենք իրականացրել, հենց տեղում իր հետ զրուցել են իմ ներկայացուցիչները, հասկացել ենք՝ ինչ խնդիրներ ունի փաստաբանը, կապի մեջ եմ եղել նաեւ Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանի հետ»,- ասաց Գրիգորյանը։

Ապա, անդրադառնալով գնահատականներին, ասաց․ «Դատարանում պիտի գնահատման առարկա դառնա։ Հիմա փաստաբանի կողմնակիցները կարող են պնդումներ անել, ես ծանոթ չեմ քրեական գործին եւ չեմ կարող օբյեկտիվորեն որեւէ բան ասել էդ մասով, թե որքանով է հիմնավոր։ Բայց գործի արդար քննության ընթացքում պիտի գնահատման առարկա դառնա, թե անձի փաստաբանական գործունեության իրականացման ընթացքում արդյոք լիազորությունների չարաշահման մասին կոնկրետ դեպքով հնարավո՞ր է խոսել, թե՞ ոչ, թե՞ դա բխում է փաստաբանի լիազորություններից»։

Իսկ երբ Էրիկ Ալեքսանյանը Ձեր աշխատակիցներին    ներկայացրել է իրավիճակըչի՞ դժգոհելոր իր   իրավունքները խախտվել ենապօրինի է այս ամենը եւ այլն։

Չէ, նման դժգոհություն հանդիպման ժամանակ չի հնչեցվել, մեզ նման բողոք-պահանջ չի ներկայացվել փաստաբանի կողմից՝ առ այն, որ ինքը համարում է, որ դա ապօրինի է, եւ այլն։ Պայմանների հետ կապված է քննարկում իրականացվել, նաեւ՝ ձեւաչափի, ուղղակիորեն նաեւ խնդիր ենք ունեցել էդ պահին ապահովելու, որ իր փաստաբանն իրեն հասանելիություն ունենա, որ պաշտպանությունն էֆեկտիվ իրականացվի, բայց մեզ նման բողոք չի ներկայացվել ձերբակալման մասով։

Այսինքն՝ բողոք չի՞ եղել իր կողմիցոր ձերբակալումն    ապօրինի է։

Ոչ, իր կողմից մեր ներկայացուցիչներին նման բողոք չի եղել։

Իսկ դատավորի կալանավորման մասով ի՞նչ կասեք։

Դատավորի մասով տեղեկություն չունեմ, գործընթաց է, պետք է դատական քննության առարկա դառնա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Էրիկ Ալեքսանյան կալանավորում ՀՀ ՄԻՊ Հայաստան

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին