f

Անկախ

Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցությունը 200 տարեկան է ու փոխել է լիքը ղեկավարներ, ՔՊ-ն 7 տարեկան է, ստեղծել է Նիկոլը, Նիկոլից հետո էլ կփակվի, կմոռացվի-կգնա


Շատ ենք, չէ՞, սիրում ասել, որ մենք հին ազգ ենք, մենակ մենք ենք խելոք ու հրեաները: Բայց որ լավ չենք ապրում, էդ նրանից ա, որ ծով չունենք, քիչ ենք, Ցեղասպանություն․․․ Վերջերս ամենի պատճառը համոզում են, որ Արցախն էր, դա էլ հանձնեցին, բայց էլի կարծես լավ չենք, գնալով վատանում ենք ու նոր պատճառներ ենք փնտրում։

Մի պատճառ էլ ես ասեմ․ երեկ եմ եկել այդ մտքին, երբ հայտնեցին, որ Բրիտանիայի նորընտիր վարչապետը հրաժարական տվեց։

Ուրեմն էս երկիրը երեք տարվա ընթացքում երեք վարչապետ է փոխել։ Ասացին տնտեսության բարեփոխումը, հայտարարված ծրագրերը ձախողում ես, ուրեմն հրաժարական տուր, ու տվեց։ Ու պատկերացրեք, ստեղի պես, հերթական ձախողումը տեսնելուց հետո, ոչ մեկ հիմարի դեմքի արտահայտությամբ չասաց՝ լավ էլի, թողեք թող աշխատեն։ Ոչ, ծրագրե՞ր ես ներկայացրել, ձախողե՞լ ես՝ հրաժարական տուր․ դրա ժամանակը չկա, նստենք, սպասենք, թե երբ ա ձեռքդ բացվելու։

Համեմատում ես մեզ հետ, ու ապշում։ Վերջին 4-5 տարում, Փաշինյանը և իր կառավարությունը տապալել են ամեն ինչ՝ նախընտրական խոստումները, տնտեսական ցուցանիշները, անվտանգությունը, մեծ-մեծ խոսալով Արցախը հանձնել են, թշնամին եկել-մտել է Հայաստան, չի գնում, սրանք էլ չեն կարողանում քշեն, բայց մնում են իշխանության, ասում են՝ չէ՛, մենք պետք է լինենք՝ շարունակելով տապալել մնացածը։

Այնտեղ՝ Բրիտանիայում, բողոքի ցույցեր չեղան, քաղաքացիները փողոց դուրս չեկան, 40 օր առաջ ընտրված վարչապետին հեռացրեցին իր ղեկավարած կուսակցության ներսից, հորդորեցին հրաժարական տա, ասացին՝ դու գցում ես և՛ պետության, և՛ «Պահպանողական» կուսակցության հեղինակությունը քո տապալումներով։ Շատ արագ, ընդամենը մեկ ամիս անց «զոհեցին» իրենք իրենց կուսակցության առաջնորդին, գործող վարչապետին, բայց պահեցին կուսակցությունը, պահեցին թե՛ իշխանությունը, թե՛ պետությունը։

Հիմա նայում եմ մեր իշխանություն կոչված ՔՊ-ին։ Արդեն խնդալու է, ասեք։ Սրանց համար ո՛չ ամոթ կա, ո՛չ պատիվ, ո՛չ թասիբ, ո՛չ պետության հեղինակությունն է կարևոր, էլ չեմ ասում կուսակցության հեղինակության մասին մտածեն։

Դրա համար էլ Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցությունը 200 տարեկան է ու փոխել է լիքը ղեկավարներ, ՔՊ-ն 7 տարեկան է, ստեղծել է Նիկոլը, Նիկոլից հետո էլ կփակվի, կմոռացվի-կգնա։

Դե բայց մենակ կուսակցությունը չէ, այնտեղ ժողովուրդն էլ է իրեն արժանապատիվ պահում, չի ասում՝ թող թուրքը մտնի Լոնդոն, մենակ Լիզ Թրասը չգնա, թող հացը դառնա 100 ֆունտ, մենակ թե մեր Լիզը չգնա։ Նրանք հասկանում են, որ հանուն իրենց արժանապատվության, թեկուզ լավ ապրելու համար պետք լինի՝ մեկ տարում 4 վարչապետ էլ կփոխեն։ Ո՞վ ուզու է լինի, Լիզ Թրասը չլինի, ուզում է Չերչիլը լինի, պետք է գնա։ Անգամ հարցը չի հասնի, որ բրիտանական ինչ-որ փողոցային շարժում սկսի, կուսակցությունը կորոշի, կհանի, կփոխի։

Այ դրա համար էլ բրիտանացին լավ է ապրում, մենք՝ վատ, որովհետև էնտեղ մի հարկային անարդյունավետ փոփոխության պատճառով վարչապետ է հրաժարական տալիս, իսկ մեզ մոտ պետության կեսը հանձնում են, բայց մնում են։ Նենց են մնում, որ հետո վերանան, անուններն էլ ամոթ լինի տալը։

Լիզ Թրասս Նիկոլ Փաշինյան Մեծ Բրիտանիա Սևակ Հակոբյան ՖԲ Գրառում Հայաստան խմբագրի ընտրանի

Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
Հայաստանում ԶԼՄ-ները շարունակում են բևեռացված մնալ, պետական ​​լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության քննադատումից, լրագրողները ենթարկվում են բռնnւթյան. «Լրագրողներ առանց սահմանների»
Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թվականին դու բարձրագույն արժեք էիր, որովհետև մեզ պետք էր քո քվեն. Էլինար Վարդանյան
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
Միջպետական ճանապարհ փակելը հարց լուծելու ձև չէ. իրավապահներն ինչ արել են, ճիշտ են արել. Հակոբ Արշակյան
Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը
Տղային կալանավորել են ժողովրդի մեջ մխրճվող ԵԿՄ մեքենային բռունցքով մեկ անգամ հարվածելու համար. աբսուրդ է. Մինասյան
Մեր համալսարաններում ուսուցումը դարձել է տասներորդական բան, քանի որ ոչ մի դասախոս ուսումնական պրոցեսի համար չի խրախուսվում․ Սերոբ Խաչատրյան
Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել Կիրանց
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Առաջարկում եմ՝ Տավուշի մարզկենտրոնը Իջեւանից տեղափոխել Կիրանց. Գեղամ Նազարյան
«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն
Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի
«Ավան» առողջության կենտրոնը քաղաքացիներին սպասարկում է ամբողջությամբ նորոգված պայմաններում (վիդեո)
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ
Ավելին
Ավելին