f

Անկախ

Գիտական հանրությունը կարող է մեծ դեր ունենալ ՀՀ զարգացման գործում, եթե․․․ առաջարկներ ՀՀ ԳԱԱ ՖԿՊԻ տնօրենից


Գիտական հանրությունը կարող է մեծ դեր ունենալ ՀՀ զարգացման գործում, եթե կառավարությունը գիտությանը կոնկրետ խնդիրներ իջեցնի, կարծում է ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի (ՖԿՊԻ) տնօրեն, ֆիզ․ մաթ․ գիտությունների թեկնածու Վահան Քոչարյանը։

Նա շեշտում է՝ ներկայում ավելի շատ գիտական ինստիտուտներն են առաջարկներ ներկայացնում կառավարությանը, իհարկե, հաշվի առնելով ՀՀ զարգացման ռազմավարությունը և  կառավարության գործողությունների ծրագիրը։ 

«Երկուսն էլ պետք են։ Այո, գիտական հիմնարկներն էլ պետք է առաջարկներ ներկայացնեն, քանի որ առանց դրա կառավարությունը չի կարող գիտության զարգացման ուղղությունները մատնանշել։ Բայց նաև թիրախային համագործակցություն է պետք, երբ կառավարությունը հստակ խնդիր է ներկայացնում, իսկ գիտական ինստիտուտներն  այդ խնդրի լուծման առաջարկներ են ներկայացնում, և ի վերջո հաղթում է լավագույն ծրագիրը»,- ասում է նա։

Քոչարյանը կարևորում է նաև, որ գիտական ինստիտուտներն ավելի մեծ ազատություն ունենան իրենց հատկացվող բազային ֆինանսավորման տնօրինման հարցում։ Օրինակ՝ կարողանան խնայողություններ անել և դրանք ուղղել սարքավորումների ձեռքբերմանը։

«Հիմա էլ այդ հնարավորությունները կան, բայց մեծ չեն, գործընթացն էլ շատ դանդաղ է տեղի ունենում։ Գնումների համակարգով  առնվազն մեկ տարի է տևում որևէ սարքավորում ձեռք բերելը։ Այդպես նաև գինն է բարձր լինում։ Այս ոլորտում թղթաբանության պարզեցման կարիք կա»,- ասում է նա։

Շարունակելով գիտության խնդիրների թվարկումը՝ Վահան Քոչարյանը կարևորում է երիտասարդների ներհոսքը դեպի գիտություն ապահովող գործուն մեխանիզմներ ունենալը։ 

Շեշտում է՝ հատկապես իրենց ոլորտում բուհերի շրջանավարտները նախընտրում են ՏՏ ոլորտ անցնել, որտեղ արագ և մեծ գումարներ կարող են աշխատել։

Վստահ է՝ երիտասարդներին դեպի գիտություն գրավելու համար պետք է կարողանալ մրցունակ աշխատավարձ և աշխատանքային պայմաններ առաջարկել։ «Եթե երիտասարդն ինստիտուտ գա, տեսնի դրական աշխատանքային մթնոլորտ, նոր սարքեր, ժամանակակից գիտություն, կդիտարկի նաև գիտության ոլորտում կարիերա ստեղծելու հնարավորությունը»,- ասում է նա։

Քոչարյանը կարևորում է, որ դեռևս դպրոցական տարիներից աշակերտներին գիտության հետ առնչվելու հնարավորություն ընձեռվի։ «Կարելի է, օրինակ, պարբերաբար դպրոցում գիտության օր ունենալ, աշակերտների և գիտաշխատողների հանդիպումներ կազմակերպել, նրանց ներկայացնել, թե ինչ հետաքրքիր աշխատանք է կատարում գիտաշխատողը»,- ասում է նա՝ հավելելով, որ նախատեսում  է առաջիկայում նման նախաձեռնությամբ հանդես գալ․ գիտության ոլորտում բավարար թվով կադրեր ներգրավելու խնդիրը սուր է և պետք է հենց այսօրվանից այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել՝ ապագայում փաստի առջև չկանգնելու համար։ 

Նա նաև նշում է՝ գիտության ոլորտում հնարավորությունները շատ են, բայց կադրերի պակասն արդեն իսկ  խանգարում է դրանցից օգտվել․ խնդիր է ծրագրի ղեկավար գտնելը, որն էլ հետևանք է տարիներ շարունակ գիտության ոլորտից տեղի ունեցած արտահոսքի և միջին տարիքի մասնագետների պակասի։

Քոչարյանը կարծում է՝ ներկայում ունենք բավարար գիտական պոտենցիալ՝ Հայաստանի զարգացումն ապահովելու և մեր երկրկի առջև ծառացած մարտահրավերները լուծելու համար։ Բայց այդ պոտենցիալը ճիշտ ու արդյունավետ օգտագործելու համար կարևոր է կառավարություն-գիտություն  համագործակցությունը։ 

Օրինակ՝ կառավարությունը, ելնելով իր առաջնահերթություններից, կարող է խրախուսել գիտական այս կամ այն արդյունքի առևտրայնացմանը, կիրառություն մտնելուն։ Մեկ այլ տարբերակ է գիտական ինստիտուտներին հնարավորություն ընձեռել վաճառել ստեղծված սարքավորումների լաբորատոր նմուշները և ստացած գումարը ներդնել գիտական արդյունքի կատարելագործման և առևտրայնացման նպատակով։


 

Վահան Քոչարյան ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ խմբագրի ընտրանի գիտության զարգացում Հայաստան գիտություն

Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի
Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Ավելին
Ավելին