f

Անկախ

Այսօրվա ՀՀ իշխանություններն իրենց ականջները կախել են ԱՄՆ-ի Սպիտակ տան առաջ․Վազգեն Պետրոսյան


Ankakh.com-ի զրուցակիցն է, քաղաքագետ, թուրքագետ Վազգեն Պետրոսյանը։

-Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ նոյեմբերի սկզբին պաշտոնապես կստանձնի Արցախի պետնախարարի պաշտոնը։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք այս նշանակումից։ Ո՞րն է Վարդանյանի՝ Արցախում պաշտոնավարելու իրական նպատակները։

-Տվյալ դեպքում ակնկալիքը պետք է ձևավորվել ոչ միան անհատի կարողություններից ելնելով:  Հարկ է դիտարկել, թե տվյալ պաշտոնում ինչ ծրագրեր է հնարավոր իրականացնել: Արայիկ Հարությունյանը, որպես Արցախի Հանրապետության նախագահ, որևիցե ծրագիր չունի Արցախի համար, ուստի դժվար է այս պահին պատկերացնել, թե պարոն Վարդանայանը ինչ կարող է իրականացնել Արցախում։

-Պատելը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նպատատակետը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումն է։ Ինչպիսի՞ն է լինելու այդ խաղաղությունը մեզ համար։

-ԱՄՆ-ի յուրաքանչյուր պաշտոնյայի հայտարարություն պետք է դիտարկել ԱՄՆ-ի տարածաշրջանային և համաշխարհային շահերի տեսանկյունից։ ԱՄՆ-ն մեր տարածաշրջանում ունի ընդամենը մեկ գործիք, որի միջոցով իրականացնում է իր ծրագրերը: Այդ գործիքը կոչվում է Թուրքիա։ Թուրքիան իր գլոբալ ծրագրերը ամբողջությամբ համադրում է ԱՄՆ-ի հետ, քանի որ, ունենալով սահմանափակ ռեսուրսներ, առանց ԱՄՆ-ի օգնության չի կարող իրականացնել սեփական ծրագրերը: Բայց դա չի նշանակում, թե Թուրքիան ԱՄՆ-ի ծրագրերն իրականացնելիս կարող է անտեսել իր ծրագրերն ու խաղերը: Այդ երկիրն անում է ամեն ինչ՝ հզոր պետությունների հակադրումներից առավելագույնս շահելու համար:  
-Հոկտեմբերի 28-31-ը Երեւանում կանցկացվի Համաշխարհային հայկական գագաթնաժողով, որը փոխարինում է Հայաստան-սփյուռք համաժողովին։ Այն այս անգամ կանցնի Զարեհ Սինանյանի եւ Նիկոլ Փաշինյանի մերձավոր շրջապատի սփյուռքահայերի մասնակցությամբ։,Սինանյանը որոշել է, որ պետք է հրավիրվեն անհատ սփյուռքահայեր։ Սա հերթական պառակտման փո՞րձն է Սփյուռքի և մայր Հայաստանի։

-31 տարի է անցել Հայաստանի անկախությունից: Մինչ օրս Հայաստանի և ոչ մի կառավարություն չկարողացավ հասկանալ ու ըմբռնել Սփյուռքի կարևորությունը։ ՀՀ իշխանավորները օգտվել և օգտվում են Սփյուռքի ներոսում գոյություն ունեցող նեղ ու ճղճիմ կուսակացական հակադրություններից, որի արդյունքում փորձել և փորձում են Սփյուռքի մի փոքր հատվածը աշխատեցնել սեփական շահերի համար։ Այս համաժողովում էլ այսօրվա իշխանավորները հավաքելու են հակադաշնակցականերին ու խոսափող տրամադրեն, որպեսզի վերջիններիս խոսեցնեն տասներորդական խնդիրների մասին՝ հայության ներքին ճգնաժամի մասին որևէ բարձրաձայնում թույլ չտալու համար։ Հայաստանի այսպիսի ձախողումների բոլոր փորձերի հիմնական և միակ պատասխանատուներն են ՀՀ իշխանությունները և սփյուռքում աշխատող կուսակցությունները։

-ԵՄ դիտորդների ներկայության հիմնական դրդապատճառները որո՞նք են ու ի՞նչ եք կարծում, դրանց հաջորդող սցենարները ո՞րոնք են լինելու։

-Նրանք  Հայաստանին ու Ադրբեջանին խաղաղության պայմանագիր կնքելու ուղղությամբ տանելու գործով են զբաղված: Նպատակը Ադրբեջանին դեպի ԵՄ ավելի հանգիստ մտքով նավթ ու գազ արտահանելու հնարավորություն տալն է և Անդրկովկասում Թուրքիայի ազդեցությունը մեծացնելով՝ Ռուսաստանին ու Իրանին տարածաշրջանից վերջնականապես դուրս մղելը: 

-Իրանի արտգործնախարարը Հայաստանում է։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք այս հանդիպումից։

-Իրանն այս 31 տարիներին Անդրկովկասում իր թույլ տված ռազմավարական սխալների հետևանքով ստիպված է վազել իրադարձությունների հետևից: Այդ պատճառով Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի այցը Հայաստանի Հանրապետություն ավելի խորհրդանշական է, քան գործնական։ Իրանն, ունենալով շուրջ երկու տասնյակ միլիոն ազերի բնակչություն, երբեք չի կարողանա ամբողջությամբ Հայաստանի կողքին կանգնել։

-Հայաստանը դիմել է Իրանին՝ ԱԹՍ գնելու համար։ Արդյո՞ք սա փորձ է հայ-իրանական հարաբերությունները կարգավորելու։

-Այս տեղեկատվությանը ես վերապահությամբ կմոտենամ: Այսօրվա ՀՀ իշխանություններն իրենց ականջները կախել են ԱՄՆ-ի Սպիտակ տան առաջ, իսկ վերջինս արգելել է Իրանից որևէ զենք գնելը, բացի այդ, ինչպես վերևում նշեցի, Իրանը՝ ունենալով երկու տասնյակ միլիոն ավելի ազերի բնակիչներ, դժվար թե համաձայնվի հարձակողական ԱԹՍ վաճառել Հայաստանին, իսկ հետախուզականը մենք արդեն արտադրում ենք։ Այսօր Հայաստանը կորցրել է իր ռազմավարական նշանակությունը տարածաշրջանում, մենք մեր ռազմավարական դիրքերը հետ գրավելու համար նախ և առաջ պետք է ցույց տանք, որ որպես ազգ ունենք ինքնասիրություն, արժանապատվություն, ապրելու կամք և վերջապես, որ գոյություն ունենք։

-Կովսականում բացվել է այսպես կոչված Զանգելանի միջազգային օդանավակայանը։

-Ոչինչ՝ թո՛ղ բացեն, դրանք հետո մեզ շատ են պետք գալու:

Հայաստան Վազգեն Պետրոսյան հարցազրույց Ադրբեջան Արցախ

Ղրիմի կամրջով արդեն երեք ամիս ռազմական բեռներ չեն մատակարարվում. Independent
Կիևում նախագահ Զելենսկու սպանությունը ծրագրող գործակալների ցանց է բացահայտվել. Ուկրաինայի անվտանգության ծառայություն
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Իսրայելի պատվիրակությունը կմեկնի Կահիրե՝ ՀԱՄԱՍ-ի հետ նախնական բանակցությունների. Reuters
ԱՄՆ-ն Իսրայելին հստակորեն հայտնել է Ռաֆահ ցամաքային ներխուժման վերաբերյալ իր դիրքորոշումը. Պետքարտուղարություն
Սի Ծինպինը խոստացել է երբեք չմոռանալ, որ Բելգրադում ՆԱՏՕ-ն ռմբակոծել է Չինաստանի դեսպանատունը
Նիդեռլանդներն աշնանն Ուկրաինային կփոխանցի F-16 կործանիչների առաջին խմբաքանակը
Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն կշարունակեն փակուղուց դուրս գալուն միտված բանակցությունները. Գրոսսի
Ռաֆահում գործողությունը կշարունակվի մինչև ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելը. Գալանտ
Նիկոլ Փաշինյանը աշխատեցնում է իր ստերի ֆաբրիկան
Եվրախորհրդարանի պատգամավորները կողմնակի միլիոնավոր եվրոներ են վաստակում. Transparency International
Մահացած զինծառայողը տան միակ կերակրողն էր, 3 երեխաների հայր
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
Ռուսաստանի գլխավոր դատախազությունն անցանկալի է ճանաչել Freedom House իրավապաշտպան կազմակերպության գործունեությունը
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Ավելին
Ավելին