f

Անկախ

Իրանի հյուպատոսարանի առկայությունը կստիպի Ադրբեջանին երկու անգամ լավ մտածել, մինչև Սյունիքը ռազմակալելու որոշում կայացնելը․ Ալեքսանդր Քանանեան


Ankakh.com-ի զրուցակիցն է քաղաքագետ Ալեքսանդր Քանանեանը։

-Երեկ Կապանում Իրանի հյուպատոսարանը բացվեց։ Որքանո՞վ եք կարևորում այս հյուպատոսարանի առկայությունը Սյունիքի մարզում։

-Ուրեմն, նոյեմբերի 9-ի ստորագրությունից հետո, շատ կարճ ժամանակ անց Թւորքիան հայտարարել է գրավյալ Շուշիում Թուրքիայի հյուպատոսարան բացելու մտադրության վերաբերյալ։ Այս քայլը շատ մեծ աշխարհաքաղաքական ենթատեքստ և խորհրդանշանակություն ուներ՝ տարածաշրջանը լիովին թուրքական աշխարհաքաղաքական հսկողության գոտի բերելու համար, որովհետև նեղ իմաստով Շուշին վերահսկողը, սիկ մի փոքր ավելի լայն և համապարփակ իմաստով Քարվաճառն ու Քաշաթաղը վերահսկողը վերահսկում են նաև այսպես կոչված հարավ-կովկասյան տարածաշրջանը, որովհետև կարևորագույն լեռնազանգվածի կենտրոնն է։ Որոշ ժամանակ անց, որոշակի ուշացմամբ, մենք տեղեկացանք, որ Իրանի Իսլամական Հանրապետությունընույնպես որոշում է կայացրել Սյունիքի մարզկենտրոն Կապանում հյուպատոսություն բացելու վերաբերյալ։ Միանշանակ և միանգամայն ակնհայտ է, որ Իրանի սույն քայլը հայելային պատասխան է Շուշիում թուրքական հյուպատոսարանի բացմանը։ Եվ ցույց է տալիս, որ Իրանը թեպետև ամենատարբեր պատճառներով չի կամեցել որևէ կերպ միջամտել 2020 թվականի պատերազմին, այնուամենայնիվ ցանկություն ունի, եթե չասեմ վճռականություն ունի ամրագրելու նաև իր դիրքը, իր համար չափազանց կարևոր Իրանին հյուսիսից հարակից տարածքում։ Հետևաբար, սա միանշանակ հայելային քայլ է, հիմա, ինչով է այն օգտակար հայկական կողմի և հայոց պետականության համար՝ այն միանգամայն օգտակար է, քանի որ հյուպատոսարանների մակարդակով հավասարակշռում է Շուշիում Թուրքիայի հյուպատոսարանի բացումը։ 

-Արդյոք հյուպատոսարանի բացումը չեզոքացնում է ռազմական գործողությունների վտանգը այդ հատվածում։

-Սա չի նշանակում իհարկե, որ մենք կարող ենք վերջնականապես ապահովագրվել և վստահ լինել, որ թուրք-ադրբեջանական ագրեսիայի շարունակության և Սյունիքը ռազմակալել ջանալու պարագայում Իրանն անպայման կմիջամտի և կկանխի Սյունիքի՝ թուրք- ադրբեջանական դաշինքի կողմից ռազմակալման վտանգը, բայց ամեն դեպքում այն երկու-երեք անգամ ավելի շատ մտածել կտա Ադրբեջանին և Թուրքիային՝ Սյունիքն ամբողջապես գրավելու որոշումը կամ միջանցք բացելու որոշումը գործնական պատերազմական դաշտ բերելու պարագայում։ Այսինքն, սա ոչ բավարար և ոչ լիակատար, բայց որոշակի ՝ ես կասեի որոշակի զգայուն չափով մեծացնում է Սյունիքի անվտանգային երաշխիքները՝ Իրանի շահագրգռությունների տեսանկյունից։

-Եվրամիության 40 դիտորդներ են այժմ Հայաստանում։ Դիտորդների ներկայությունը մտահոգել էր Իրանին։ Ընդհանուր առմամբ դիտորդների ներկայությունը Հայաստանում որքանո՞վ եք արդյունավետ գնահատում եւ շատերն ասւոմ են, որ Հայաստանը տարբեր շահերի բախման կետ դարձնելը վտանգավոր է՝ առանց այդ էլ շատ վատ իրավիճակում ենք հայտնվել։

-Ձեր ներկայացրածը տարածված տեսակետ է և ես թերևս պատրաստ կլինեի քննարկել այդ տեսակետի իրավացիությունը կամ նպատակահարմարությունը, եթե տեղի չունենար 2020 թվականի պատերազմը և եթե Հայաստանը որպես տարածաշրջանային երկիր գոնե նվազագույն չափով պահպանած կլիներ իր ինքնիշխանությունն ու ռազմական կարողությունները՝ գոնե այն չափով, որոնցով դրանք առկա են եղել 2020 թվականի պատերազմից առաջ։ Սակայն, Հայաստանի ռուս-թուրքական հետցեղասպանական երկրորդ մասնատման հետևանքով հայկական բանակը որպես գործոն, չեմ կամենում ասել զրոյացել է, բայց էապես նվազել և զգալի չափով քայքայվել է, հետևաբար Հայաստանը իր սեփական կարողությամբ ներկա պահին, ի մեծագույն ցավ և ի մեծագույն ամոթ բոլորիս, ինքնուրույնաբար ի վիճակի չէ գոնե միջին կամ միջնաժամկետ հեռանկարում ապահովել իր մնացյալ տարածքի ռազմաքաղաքական պաշտպանությունը, հետևաբար պարզապես և սա ես կրկին մեծագույն ցավով եմ ասում՝ մենք ստիպված ենք ակնկալել, որ աշխարհում կլինեն այնպիսի պետություններ, որոնք սեփական շահերից ելնելով շահագրգռված կլինեն չթույլատրել Հայաստանի տարածքի հերթական տարածքների՝ քանզի Արցախը նույնպես Հայաստանի տարածք է, ուրեմն հերթական տարածքների ռազմակալումը գերագրեսիվ և գերհավակնոտ և կատարելապես կտիացած Ադրբեջանի և նրա թիկունքում կանգնած Թուրքիայի և մասամ նաև Ռուսաստանի կողմից։ Հետևաբար, գալով Եվրամիության դիտորդներին, այս դիտորդների գալը նույնպես որևէ երաշխիք չի ընծայում, որ Արդբեջանը չի հարձակվի, բայց իհարկե, դարձյալ խիստ անկատար և խիստ անբավարար չափով որոշակի հավելյալ ՝ դարձյալ ամոթով եմ ասում, թերևս հույս է, որ Ադրբեջանը մեկ անգամ մտածելու փոխարեն երկու անգամ կմտածի՝ մինչև որ որոշուիմ կայացնի կրկին և հարձակողաբար, և զավթողական նպատակներով հարձակվել Հայաստանի Հանրապետության վրա։ Հետևաբար, ես, հաշվի առնելով, 2020 թվականի պատերազմի և Հայաստանի ռուս-թուրքական երկորդ հետցեղասպանական մասնատման հետևանքները, դրական եմ համարում Եվրամիության դիտորդների այցելությունը։

-Իրանին բավական մտահոգել էր ԵՄ դիտորդների այցելությունը և բավականին կոշտ արձագանք էին տվել, այնպես չէ՞։

 -Կարծում եմ, որ իրականում Իրանն էլ առանձնապես մտահոգված չէ, քանզի դրա համառակ հնարավորությունը, իսկ մենք շատ քաջ գիտակցում ենք, որ Ֆիզուլիում և Կովսականում օդնավակայանների կառուցումը, այնտեղ Թուրքիայի նախագահի այցը անչափ մտահոգիչ պետք է լինեն Իրանի համար, քանզի այդ օդանավակայանները և սա միանգամայն հայտնի է բոլորին, կառուցված են այդ թվում նաև որպես հենակետեր՝ իսրայելական ռազմաօդային ուժերը այնտեղ տեղավորելու և այդ տարածքը Արդբեջանի կողմից գրավյալ մերձարաքսյան տարածքները նույնպես որպես ռազմաբազա Իարնի դեմ հնարավոր հարձակումը դյուրացնելու համար։ հետևաբար, անգամ,եթե Պարսկաստանը որոշակի դժգոհություն արտահայտի, նա պետք է անչափ մտահոգված լինի այդ սպառնալիքով և հարց է ծագում, թե իմանալով այսպիսի սպառնալիքների մասին, ինչու Իրանը ոչ մի քայլ չի ձեռնարկել գոնե Խուդափերինից դեպի արևմուտք առաջխաղացումը կնախելու ուղղությամբ։ Այսինքն, այստեղ Իրանը պետք գիտակցի և հաշտվի իր իսկ վարած ոչ նախաձեռնողական և անպատշաճ քաղաքականության հետ:

Հայաստան Ալեքսանդր Քանանեան հարցազրույց

Ղրիմի կամրջով արդեն երեք ամիս ռազմական բեռներ չեն մատակարարվում. Independent
Կիևում նախագահ Զելենսկու սպանությունը ծրագրող գործակալների ցանց է բացահայտվել. Ուկրաինայի անվտանգության ծառայություն
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Իսրայելի պատվիրակությունը կմեկնի Կահիրե՝ ՀԱՄԱՍ-ի հետ նախնական բանակցությունների. Reuters
ԱՄՆ-ն Իսրայելին հստակորեն հայտնել է Ռաֆահ ցամաքային ներխուժման վերաբերյալ իր դիրքորոշումը. Պետքարտուղարություն
Սի Ծինպինը խոստացել է երբեք չմոռանալ, որ Բելգրադում ՆԱՏՕ-ն ռմբակոծել է Չինաստանի դեսպանատունը
Նիդեռլանդներն աշնանն Ուկրաինային կփոխանցի F-16 կործանիչների առաջին խմբաքանակը
Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն կշարունակեն փակուղուց դուրս գալուն միտված բանակցությունները. Գրոսսի
Ռաֆահում գործողությունը կշարունակվի մինչև ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելը. Գալանտ
Նիկոլ Փաշինյանը աշխատեցնում է իր ստերի ֆաբրիկան
Եվրախորհրդարանի պատգամավորները կողմնակի միլիոնավոր եվրոներ են վաստակում. Transparency International
Մահացած զինծառայողը տան միակ կերակրողն էր, 3 երեխաների հայր
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
Ռուսաստանի գլխավոր դատախազությունն անցանկալի է ճանաչել Freedom House իրավապաշտպան կազմակերպության գործունեությունը
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Ավելին
Ավելին