f

Անկախ

Էլմիրա Կարապետյան․ «Անընդհատ փորձում եմ կատարելագործել արդյունքս, որ մեր եռագույնը միշտ պատվով ներկայացնեմ»


Վերջերս Եգիպտոսում կայացած գնդակային հրաձգության աշխարհի առաջնությունում Էլմիրա Կարապետյանը, հաջող և պատվաբեր ելույթներ ունենալով, զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը։
Էլմիրայի առաջնեկը 3 ամիս  առաջ է լույս աշխարհ եկել․ հայ մարզուհին շատ արագ վերսկսեց մարզումները և, նորածին որդու հետ  մարզումների գնալով, նրանից ուժ ստանալով,  տպավորիչ ելույթներ ունենալով, Հայաստանի հավաքականի համար նվաճեց 1-ին ուղեգիրը Փարիզ-2024-ի օլիմպիական խաղերի համար։
Անկախի հետ զրույցում Էլմիրան կիսվում է տպավորություններով , խոսում տարբերվող մարզումային փուլ անցնելու և Հայաստանի պատիվը միշտ բարձր պահելու ցանկության մասին։


-Շնորհավորում ենք աշխարհի առաջնությունում հաջող մեկնարկի և տպավորիչ ելույթների կապացկությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել։ 
-Շնորհակալ եմ։ Իրականում նշեմ, որ շատ հետաքրիր ու տարբերվող  նախապատրաստական  շրջան եմ անցել։ Բալիկս 3 ամսական է։ Նրա ծնվելուց 1 ամիս հետո վերսկսեցի մարզումներս։ Թիմային մեծ աշխատանք իրականացրինք։ Մարզումների օրերին բալիկիս տանում էի հրաձգարան։ Եթե չէր քնում, ապա հետևում էր մայրիկին, թե ինչպես եմ կրակում։ Նշեմ , որ պարապմունքներիս ընթացքում ինձ շատ օգնում էին ընկեր Էլլադան, ամուսինս, մայրիկս։ Ես մարզվում էի, իրենք զբաղվում էր բալիկիս հետ՝ քնացնում, խնամում, զբոսնում։
Բավական հոգնած էի, զգում էի, որ պարապմունքներիս արդյունքը կարող էր ավելի լավը լիներ, եթե ընթացքում հանգստանայի և կարողանայի լիարժեք քնել։ Ուստի, մրցումներից  առաջ տրամադրվածությունս մեկն էր՝ մեկնել Եգիպտոս, սկզբի օրերին քնել, հանգստանալ և հետո անել մաքսիմալը։


- Առաջնության ընթացքի, Ձեր ելույթների ու մրցակիցների մասին ի՞նչ կասեք։ Օդամղիչ ատրճանակ մրցաձևում՝ եզրափակչում, 200.9 միավոր՝ զբաղեցրիք 5-րդ հորիզոնականը:
-Սա իմ առաջին մասնակցությունն էր աշխարհի առաջնությունում։ Ոգևորված, անհամբեր սպասում էի, թե ե՞րբ եմ կրակելու, քանի որ աշխարհի առաջնությունները 4 տարին մեկ են լինում։
Մրցակիցներս շատ ուժեղ էին, փորձառու ու պատրաստված։ Արդյունքները շատ բարձր էին, անգամ չեմ հիշում, որ երբևէ այսքան բարձր ցուցանիշներ եղած լինեն։ Նշեմ, որ Եվրոպայի առաջնությունում իմ ցույց տված արդյունքը 2-րդ, 3-րդ տեղով կմտներ եզրափակիչ, այստեղ՝ 7-րդով մտա։ Սա նշանակում է, որ պայքարը թեժ էր, բոլորն էին ուժեղ ու մարտական տրամադրված։


- Առաջին ուղեգիրը Փարիզ- 2024-ի համար Դուք նվաճեցիք Հայաստանի հավաքականում, Ձեզ բարի երթ։ Ե՞րբ կսկսեք նախապատրաստական ընթացքը։ 
-Դեռ ինքս չեմ գիտակցքում, 1 ամսից մրցումներ ունեմ, շուտով կվերսկսեմ մարզումներս։ Արդյունքը պարտավորեցնող է։ Հիմա ուզում եմ բալիկիս հետ ժամանակն անցկացնել, շատ-շատ եմ կարոտում։
Անընդհատ փորձում եմ կատարելագործել արդյունքս, որ մեր երկիրն ու եռագույնը միշտ պատվով ներկայացնեմ, Հայաստանի մասին հաղթանակած պատմենք միջազգային հարթակում, եռագույնը ծածանենք ու հիմնը հնչեցնենք։ Յուրաքանչյուրս մեր բնագավառում պետք է ձգտենք հնարավորինս լավ ներկայացնել մեր երկիրը և մեզնից կախված փորձենք անել ամեն ինչ, որ ապրենք խաղաղ երկնքում։
 

Էլմիրա Կարապետյան Հայաստան Սպորտ հրաձգություն օլիմպիական ուղեգիր հարցազրույց խմբագրի ընտրանի

Մեր համալսարաններում ուսուցումը դարձել է տասներորդական բան, քանի որ ոչ մի դասախոս ուսումնական պրոցեսի համար չի խրախուսվում․ Սերոբ Խաչատրյան
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ
Խուլիգանություն եւ սպանություն Երեւանում. հնդիկ երիտասարդի սպանության գործով կալանավորվել են նրա 2 հայրենակիցները
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան
Կիրանցում ոստիկանները շրջում են, և անգամ փողոցով քայլողին հարցնում՝ ուր է գնում. գյուղապետ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Գալստանյանի հետ հանդիպման մասին տեղեկությունը
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության «Անձնական գրասենյակից» այսուհետ կարող են օգտվել նաև պահանջատեր ֆիզիկական անձինք
Կասեցվել է ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ
Այս պահի դրությամբ ապօրինի ծագման գույքի գործերով 1,3 մլրդ դոլարից ավելի հայց ունենք, այդ թիվը կարող է աճել. դատախազ
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
«Hyundai Elantra»-ն Շիրակի փողոցում հայտնվել է փոսում․ պատճառը թերի կահավորումն ու վարորդի անուշադրությունն է
Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս. քաղաքապետարան (վիդեո)
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
Ավելին
Ավելին