Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է բուհերի միավորման գործընթացին։ Նա գրում է․ «Բուհերի միաձուլումը բացառիկ անհեթեթ որոշում է, իհարկե։ Որևէ չինովնիկական բացատրություն քննադատության չի դիմանում։ Յուրաքանչյուր համալսարանի դիրքաորման կարևորագույն բաղադրիչ է համալսարանական պատմությունը և ձևավորված ավանդույթները։ Ավելին` դրանք Ազգային Արժեքներ են, բոլորիս հարստությունը։
Կրկնում եմ` սա օլիգարխիայի հարստություն չէ, ժողովրդինն է։
Մի' կպեք, հետադարձ հարվածին չեք դիմանա»։