f

Անկախ

Մեզ համար անհասկանալի է, թե գործադիր իշխանությունն ինչու է միայն անդրադառնում Սահմանադրական դատարանին. Տարոն Սիմոնյան


ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն անհասկանալի է համարում դատական իշխանության նկատմամբ անվստահության հարցում միայն Սահմանադրական դատարանին անդրադառնալը: Այս մասին հունվարի 29-ին խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցների ընթացքում ասաց խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը:

«Մեզ համար անհասկանալի է, թե գործադիր իշխանությունն ինչու է միայն անդրադառնում Սահմանադրական դատարանին, երբ խոսքը վերաբերում է դատական իշխանության նկատմամբ անվստահությանը: Հասարակությունը չի վստահում դատական իշխանությանը, որովհետև, երբ գնում է առաջին ատյանի դատարաններ, ստանում է իր սրտին, մտքին ոչ համապատասխանող որոշումներ, և շատ դեպքերում հասարակությունը ճիշտ է, որովհետև մեր դատական համակարգը օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում արդյունավետ արդարադատություն իրականացնել: Այստեղ մեղավորը ոչ թե Սահմանադրական դատարանն է, այլ ամբողջ դատական իշխանության համակարգը՝ սկսած առաջին ատյանի դատարանի դատավորներից, վերջացրած Բարձրագույն դատական խորհրդով: Այս ամբողջ խնդիրը մոռանալ և կենտրոնանալ մեկ անձի շուրջ, կարծում ենք, սխալ մոտեցում է»,- ասաց Սիմոնյանը:

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ ասաց, որ 2015թ. սահմանադրական փոփոխություններից հետո Սահմանադրական դատարանի լիարժեք չգործելու խնդիր է տեսնում:

«Սահմանադրական դատարանը, որպես ինստիտուտ, 2015թ. սահմանադրական փոփոխություններից հետո լիարժեք չի գործում, որովհետև ՍԴ-ում այսօր գործում են երկու տարբեր ռեժիմներ դատավորների, անդամների համար, որովհետև այն անցումային դրույթները, որոնք պետք է սահուն կերպով նախորդ սահմանադրությունից անցում կատարեին ներկա սահմանադրության, թերի են: Սա է, վստահության ճգնաժամից բացի, Սահմանադրական դատարանի հետ կապված խնդիրը»,- ասաց Մակունցը:

Սահմանադրական դատարան Իմ քայլը Լուսավոր Հայաստան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին