f

Անկախ

Հույս ունեմ, որ իմ գրածին ականջալուր են եղել ու այդ գումարը սահմանների ամրացման համար է


Մոտ մեկ ամիս առաջ գրել էի [https://www.facebook.com/sarhat/posts/10166915272850106], որ մեկ տարվա պարգեւավճարների գումարով կարող ենք հայ-ադրբեջանական սահմանն ամրակայել պատշաճ հենակետերով։

Անցյալ հինգշաբթի կառավարությունը 35 մլրդ դրամ (մոտավորապես նույն թիվը) հատկացրեց «ՀՀ պաշտպանության նախարարության շենքային պայմաններ բարելավում» տողով։ Հույս ունեմ, որ իմ գրածին ականջալուր են եղել ու այդ գումարը սահմանների ամրացման համար է։ Դե՛ ի՜նչ անենք սոցիալական ցանցերով երկրի կառավարումը շարունակվում է։

Հաշվի առնելով, նաև այս վիճակում նորից սոցիալական ցանցերում նման թեմաներով ձեռքերը տաքացնելու ցանկությունները մեծ են, երբեմն նաև ազնիվ ցանկության ու ոչ պրոֆեսիոնալիզմի պատճառով, ապա մի քանի հուշում նշվածս 35 մլրդը ծախսողներին, հատկապես, որ պարզվեց պետական կառավարման համակարգում մեր բնագավառի ներկայացուցիչները աչքի են ընկնում սիրողական աշխատելաոճով։

Այսպիսով.

- Նոր կառուցվող հենակետերը պետք է լինեն կա՛մ գործարանային արտադրության (pre-fab), կա՛մ պետք է ունենան շատ պարզ ճարտարապետական լուծում, որ դրա իրականացումը չպահանջի մասնագիտական և տեխնիկական լուրջ մոտեցումներ։

- Եթե գնում ենք առաջին ճանապարհով, ապա հենակետերը պետք է ունենան շինարարական տեխնիկայի համար մոտեցում, որը չեմ կարծում միշտ հնարավոր է։

- Դրանք մասամբ պետք է լինեն ստորգետնյա կապված լինեն ստորգետնյա խողովակներով տարբեր տեսակի գծային ենթակառուցվածքների համար։

- Դրա նախագիծը պետք է մշակի հենց ինքը Պաշտպանության նախարարությունն ինչպես անում էր այն ժամանակ երբ կար Baeйн Проект նախագծային ինստիտուտը։ Սա նաև այդ տվյալների գաղտնիության համար է, թե չէ գիտեմ մեր շատ ճարտարապետական ընկերություններն ավելի շատ նկարներ դնելու վրա են էներգիա ծախսում քան բուն նախագծման։

- Անհրաժեշտ է փորձել դրանք անել հնարավորինս էներգախնայող, հնարավորության դեպքում նաև էներգետիկ առումով ինքնաբավ։

- Նախատեսել նորմալ ջրամատակարարում և հնարավորության դեպքում նաև սանհանուգույց։

Կարծում եմ բոլորս, անկախ քաղաքական նախասիրություններից պատարստ ենք աջակցել այս գործընթացին։ Հույսով եմ այս անգամ էլ սա տեղ կհասնի...

Հ.Գ. - Նկարում Երեւանի քաղաքապետարանի կողմից Թումանյան փողոցում հոկտեմբերին ցանված սիզամարգն է։ Չցանծված մասը, «նախկիններից» մնացած գովազդային վահանակում ավելի կանաչ է...

Հիմա հարցեր.

- Ինչու ենք ցանում սիզամարգ երբ սահմանում այս վիճակն է։

- Նույն եթե սահմանում այս վիճակը չլիներ, որքանով է նպատակահարմար քաղաքի կենտրոնում նման սիզամարգ ունենալ։

- Ընդունենք անհրաժեշտ է ու շատ լավ գաղափար է, ինչու ողջ տարածքում չի ցանվում։

Էլի եմ կարող հարցեր առաջադրել, բայց կարծում եմ այսքանն էլ բավարար է, հասկանալու հանրային կառավարման որակը մեր երկրում։

Սարհատ Պետրոսյան ՖԲ Գրառում ՀՀ ՊՆ սահմաններ Հայաստան

Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Արթիկի թեմի առաջնորդը Կիրանցում է
Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Կիրանց՝ իր աջակցությունը հայտնելու բնակիչների պայքարին
ԲԴԽ անդամ, ՎՃռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը հրաժարականի երկու դիմում է գրել
ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեին Բաքվում «քաղաքական ահաբեկիչ» են անվանել
Պահանջում ենք, որ Ֆրանսիան չմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին. Ադրբեջանի ԱԳՆ
«Արարատ» ԲԿ-ում կեսարյան հատման ժամանակ ծննդկանի պտուղը մահացած է ծնվել․ Shamshyan.com
12-րդ օրն է՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակ է. դասադուլը շարունակվում է
Ավելին
Ավելին