f

Անկախ

Այս տարի կփոխարինվի 467 վերելակ. ծրագրի ծավալը 2023թ.-ին կավելանա. Երեւանի քաղաքապետարան


Բազմաբնակարան շենքերում ավելի քան 40 տարի շահագործվող վերելակները փոխարինվում են. Երևանի քաղաքապետարանն այս տարի ծրագրում նախնական ներառել էր 426 վերելակ:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ շուրջ 300-ն արդեն տեղադրվել է, անցել ԱԻՆ-ի համապատասխան փորձաքննություն և շահագործվում է: Մյուս մասը տեղադրման և կարգավորման փուլում է:

«Քաղաքապետի հանձնարարությամբ, բացի 426 վերելակից, այս տարվա բյուջեում ավելացրել ենք ծրագրի ծավալը մոտ 10 տոկոսով՝ 41 նոր վերելակ: Այդպիսով, այս տարի քաղաքում կունենանք ընդհանուր 467 փոխված վերելակ»,-ասում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը:

Ամեն վերելակի տեղադրում մոտ 1 ամիս ժամանակ է խլում մասնագետներից. գործը պետք է արվի հատուկ ճշգրտությամբ: Նոր վերելակները հարմարեցված են նաև սահմանափակ կարողություններով անձանց համար. դռների լայնությունը հնարավորություն է տալիս ազատորեն վերելակ մտնել սայլակներով: Բրայլյան այբուբենով թվատախտակն ու ձայնային ազդանշանն էլ տեսողության խնդրով քաղաքացիների համար է:

«Վերելակներն ունեն նաև նոր UPS համակարգեր, որոնք հոսանքազրկման դեպքում կարող են մեկ հարկ բարձրացնել կամ իջեցնել վերելակն ու բացել դռները: Որևէ քաղաքացի խցիկում չի մնա»,- նշում է վերելակների ներկրմամբ և տեղադրմամբ զբաղվող Լևոն Ավետյանը:

Նոր վերելակները նաև մոտ 50 տոկոսով նվազեցնում են էլեկտրաէներգիայի ծախսը:

Վերելակը տեղադրելուց հետո կապալառու կազմակերպությունը 1 տարի պարտավոր է տեխնիկական սպասարկում իրականացնել, սակայն ընթացիկ սպասարկումն, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ, իրականացվում է համատիրությունների վերելակային ծառայությունների միջոցով:

«Նոր տեղադրված վերելակները հաճախակի խափանվում են». երբեմն դժգոհում են քաղաքացիները: Քաղաքապետարանում նշում են, որ որոշ հասցեներում կարգավորման խնդիրներ իսկապես լինում են, որոնք արագորեն լուծվում են, բայց շատ դեպքերում բնակիչները հենց իրենք են վնասում սարքավորումը:

«Ունենք նաև ավանդական դարձած մի խնդիր. բնակիչները երբեմն աստիճանավանդակները մաքրում են, աղբը նետում են վերելակի հորան, դրանից հետո նաև ջրում են: Եթե այդ պահին վերելակը գտնվի իրենց հարկից ներքև, վստահաբար կարող եմ ասել, որ շատ կարճ ժամանակում այդ վերելակը շարքից դուրս կգա: Պետք է խնդրեմ, որ ավելի խնամքով վերաբերվեն, փորձարկումներ չանեն»,-նշում է Արսեն Կարոյանը:

Տարեկան ծրագրի իրագործումից հետո քաղաքում դեռևս փոխարինման ենթակա կլինի 3200 վերելակ: Համայնքը նախատեսում է ծրագիրը շարունակել նաև հաջորդ տարի՝ ավելի մեծ ծավալներով, թեև, ըստ օրենքի, վերելակների շահագործումը, նաև փոխարինումը բնակչի խնդիրն է՝ որպես բաժնային ընդհանուր սեփականություն:

«2023-ի համար արդեն իսկ հավաքվել և ամփոփվել են տվյալները, որպեսզի ևս 700 վերելակ փոխարինենք: Սա վերելակային տնտեսության մեծ թարմացման վկայությունն է»,-նշում է կոմունալ տնտեսության վարչության պետը:

Վերելակների փոխարինման ծրագիրը Երևանում միանգամից մի քանի խնդիր է լուծում՝ բնակիչների անվտանգություն, հարմարավետություն և սոցիալական բեռի թեթևացում:

Հայաստան Երևանի քաղաքապետարան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին