f

Անկախ

Լա՛վ, զենք չեն տալիս, մեր երկրում բահ, քլունգ էլ չի եղե՞լ. Սեյրան Օհանյան


Կարծում եք՝ երբևէ այս իշխանությունները, ՔՊ-ականները ճշմարտությունը կասե՞ն. ցավալի է, երբ 2020 թվականի պատերազմում պարտություն կրեց Հայաստանն ու Արցախը,  բայց բազմակի անգամ ցավալի է, որ այդ պարտությունների շարանը շարունակական է այսօր Հայաստանում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով նրան, որ ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը հայտարարել է, որ Հայաստանի տարածքից 2020-ից հետո 127 քկմ կորուստ է եղել, իսկ Փաշինյանը խոսում էր 51 քկմ տարածքի մասին։

Նա նշեց, որ «Դիմադրության» շարժումն ուղղված է եղել փորձելու կանխել այդ ամենը, այսինքն Արցախի տարածքների զգալի մասի կորուստներից  հետո նաև հակառակորդի ուժերը բախեցին մեր դարպասները, այսօր փորձում են ներխուժել ՀՀ խորքը։

Սեյրան Օհանյանն ընդգծեց, որ Հայաստանի ԶՈւ ղեկավարությունը պետք է ճշգրիտ հաշվարկ կատարի և ներկայացնի հանրությանը՝ ինչ տարածքների կորուստ է եղել. «Վերջին բախման ժամանակ Ադրբեջանի կողմից  հանցագործ գործողություններով, սադրանք կազմակերպելով Հայաստանի նկատմամբ, մերոնք խոսում են տարբեր հատվածներում մոտավորապես 50 դիրքի կորստի մասին տարբեր հատվածներում»,- ասաց ընդդիմադիր գործիչը։

Խոսելով պպատճառների մասին՝ նա նշեց, որ, իհարկե, ամենամեծ հանցագործը Ադրբեջանն է, բայց նաև հանցագործություն է, երբ երկու տարի է սեփական երկրի իշխանությունները պետական, ռազմական կառավարման համակարգերում լուրջ որոշումներ չեն ընդունել, չեն կազմակերպել մեր երկրի պաշտպանությունը։

«Խոսում են զենք չմատակարարելու մասին։  Լավ, զենք չի մատակարարվել, բա մեր երկրում բահ, քլունգ չի եղե՞լ։ Մեր երկրում զգալի շինարարակական, ինժեներական ներուժ կա, բավականին լուրջ քանակությամբ կազմակերպություններ, որոնց հետ  կարելի է պայմանագրեր կնքել, ապահովել նրանց աշխատանքը և երկրի պաշտպանությունը կազմակերպել։

Սահմանային բնակավայրերի բնակիչներն իրեք են ասում՝ երկար ժամանակ խնդրում են, որ իրենց ընդգրկեն պաշտպանական կառույցների սարքավորման, խրամատավորման գործում, բայց այս իշխանությունները, չգիտես ինչու, մի մասին ընդգրկում է, մի մասին չի ընդգրկում»,- ասաց Սեյրան Օհանյանը։

Հայաստան Սեյրան Օհանյան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին