Ամերիկացի դերասան Մեթյու Փերին պատմել է դերասանուհի Ջուլիա Ռոբերթսից բաժանվելու պատճառների մասին։ Այդ մասին հայտնում է Page Six պորտալը։ Գրում է Gazeta.ru-ն։
Իր «Ընկերները, սիրեկանները և մեծ վատ բանը» հուշագրությունում 53-ամյա դերասանն անկեղծորեն պատմել է այն մասին, թե ինչպես է իր հոգեկան տառապանքը հանգեցրել այդ հարաբերությունների ավարտին:
Դերասանի խոսքով՝ ինքը միշտ զգացել է, որ «երբեք այնքան լավը չի լինի նրա համար»։
«Ջուլիա Ռոբերթսի հետ ծանոթությունը չափազանց դժվար էր ինձ համար: Ես անընդհատ վստահ էի, որ նա պատրաստվում է բաժանվել ինձնից։ Ուստի, կորստի անխուսափելի տառապանքն ընդունելու փոխարեն, ես ինքս բաժանվեցի գեղեցկուհի և փայլուն Ջուլիա Ռոբերթսից », - խոստովանել է Փերին:
Մեթյու Փերին և Ջուլիա Ռոբերթսը սկսել են հանդիպել 90-ականներին այն բանից հետո, երբ Pretty Woman-ի աստղը նկարահանվեց Friends-ի մի դրվագում, բայց բաժանվեցին մի քանի ամսվա հարաբերություններից հետո:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ընկերներ»-ի աստղ Մեթյու Փերին 9 միլիոն դոլար է ծախսել կախվածությունից բուժվելու համար: