Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը «ոչ մի ցենտ» չի ստացել Ուկրաինայի վերականգնման համար անհրաժեշտ 17 միլիարդ դոլարից։ Այդ մասին նա հայտարարել է Բեռլինում Ուկրաինայի վերականգնմանը նվիրված միջազգային կոնֆերանսում տեսահղումով ելույթի ժամանակ։ Գրում է Gazeta.ru-ն։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի զինված ուժերը ոչնչացրել են Ուկրաինայի «էներգետիկ ոլորտի ավելի քան մեկ երրորդը»։
«Ռուսաստանը ոչնչացնում է ամեն ինչ, որպեսզի դժվարացնի ձմեռը մեր գոյատևումը»,- ասել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը նաև խնդրել է ԵՄ առաջնորդներին ծածկել 2023 թվականին երկրի բյուջեի 38 միլիարդ դոլարի դեֆիցիտը։
Ավելի վաղ Գերագույն Ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը հայտարարել էր, որ ռազմական գործողությունների 230 օրվա ընթացքում Ուկրաինան ծախսել է բյուջեն, որը խաղաղ պայմաններում նրան կբավարարի մեկ տարի։