f

Անկախ

«Հրապարակ». Ընդդիմության վերադարձը ԱԺ նախագահի դեմքին անթաքույց ուրախություն էր դրոշմել


«Հրապարակ» թերթը գրում է. «Տեւական դադարից հետո խորհրդարանական ընդդիմությունը երեկ կրկին ԱԺ նիստերի դահլիճ էր վերադարձել։ ԱԺ կանոնակարգ-օրենքն ամեն երեքշաբթի սահմանում է հայտարարությունների ժամ, պատգամավորները խորհրդարանի ամբիոնից երեք րոպեանոց հայտարարություններով են հանդես գալիս։

«Հայաստան» խմբակցության պատգամավորները դահլիճ էին վերադարձել Արցախի փոքրիկ դրոշներով, որոնք տեղադրեցին իրենց սեղաններին։ Ելույթ ունեցան մոտ մեկ տասնյակ ընդդիմադիր պատգամավորներ։ Գեղամ Մանուկյանը ելույթի սկզբում ասաց, որ «պահի լրջությունն է ստիպել»՝ խորհրդարանի ամբիոնից հանդես գալ հայտարարությամբ։ Ապա խոսեց «գաղտնազերծված» փաստաթղթի մասին, որը սպրդել էր մամուլում երկու շաբաթ առաջ, ու արձանագրեց, որ «հայրենիքի փրկության ժամն է»։

Նկատենք, որ ընդդիմության՝ խորհրդարան վերադարձի փաստն անթաքույց ուրախություն էր դրոշմել ԱԺ նախագահի դեմքին, ակնհայտ էր, որ իշխանության համար խորհրդարանական աշխատանքը կորցրել է «իմաստը»՝ առանց ընդդիմության, առանց վերջիններիս հաշվին ինքնահաստատվելու։ Ուշագրավ է, որ մի քանի իշխանական պատգամավորներ գրանցվել էին հայտարարությունների համար, սակայն, հավանաբար «վերևներից» զանգ ստանալուց հետո, հրաժարվեցին իրենց հայտարարություններից:

Հիշեցնենք, որ ընդդիմությունն ԱԺ նիստերը բոյկոտելու մասին հայտարարել է ամիսներ առաջ՝ ընդգծելով, որ խորհրդարան կվերադառնան միայն սեփական օրակարգով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ալեն Սիմոնյան ՀՀ ԱԺ ընդդիմություն Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին