Կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութը կապված է հազվագյուտ թրոմբոցիտոպենիայի համախտանիշի (թրոմբոցիտների ցածր քանակի) 30%-ով աճող թրոմբոզի ռիսկի հետ՝ համեմատած Pfizer-ի հետ։ Այս մասին նշված է Օքսֆորդի համալսարանի ղեկավարած գիտնականների միջազգային թիմի ուսումնասիրության մեջ: Գիտնականների աշխատանքը հրապարակվել է British Medical Journal ամսագրում։ Գրում է Gazeta.ru-ն։
Թիմը վերլուծել է ավելի քան 10 միլիոն չափահասների առողջական տվյալները Ֆրանսիայում, Գերմանիայում, Նիդեռլանդներում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում, ովքեր ստացել են AstraZeneca Pfizer կամ Johnson & Johnson պատվաստանյութի առնվազն մեկ չափաբաժին 2020 թվականի դեկտեմբերից մինչև 2021 թվականի կեսերը:
Հետազոտության արդյունքում գիտնականները գրանցել են կամավորների արյան մեջ թրոմբոցիտների քանակի նվազման 862 դեպք AstraZeneca-ի առաջին դեղաչափից հետո 28 օրվա ընթացքում՝ Pfizer-ի 520-ի համեմատ: Johnson & Johnson պատվաստանյութի համար տվյալները, կարծես, ցույց են տալիս ռիսկի բարձրացում, բայց բավականաչափ պարզ չեն, որպեսզի հետազոտողները եզրակացություն անեն: