f

Անկախ

Ո՞վ է ՄԹ «ճգնաժամային կառավարիչը» և ի՞նչ է սպասվում Մեծ Բրիտանիային


Որքա՞ն կձգի Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը երկրի ղեկավարի պաշտոնում։ Արդյոք նրա կառավարումն էլ սկանդալներով կուղեկցվի՞։ Ի՞նչ փոփոխություններ են սպասվում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ներքին և արտաքին քաղաքականությունում՝ պայմանավորված վարչապետի փոփոխությամբ։ Վերջին օրերին այս հարցերը միջազգային ԶԼՄ-ների և փորձագիտական շրջանակների քննարկման թոփ թեմաներից են։

Ո՞վ է  ՄԹ «ճգնաժամային կառավարիչը»

42-ամյա Ռիշի Սունակը Մեծ Բրիտանիայի 57-րդ, իսկ 2022-ի ընթացքում  արդեն երրորդ վարչապետն է։ Նա նաև ամենաերիտասարդ վարչապետն է վերջին 200 տարում։ Նա 700 մլն-ից ավել կարողություն ունի, արմատներով  հնդիկ է։ 2015-ից պատգամավոր է ընտրվել, իսկ 2020-ին նշանակվել է ֆինանսների նախարար։ Բորիս Ջոնսոնի հրաժարականից հետո Պահպանողական կուսակցության առաջնորդի և վարչապետի աթոռի համար պայքարողներից էր, սակայն այն ժամանակ պարտվեց Լիզ Տրասսին։ Իսկ պարտությունից 7 շաբաթ անց, առանց մրցակիցների ու պայքարի նա դարձավ կուսակցության առաջնորդն ու Մեծ Բրիտանիայի վարչապետը։

Նա հանրային մակարդակում որևէ խոսք չի ասել իր ծրագրի ու վարչապետի պաշտոնում նախատեսվող գործողությունների մասին։ Մինչդեռ նրանից ակնկալում են վճռական գործողություններ։ Ռիշի Սունակը ժառանգություն է ստացել տարաձայնություններից մասնատված կուսակցություն, ճգնաժամում գտնվող տնտեսություն, պետբյուջեին սպասվող մեծ դեֆիցիտ և սոցիալական սրված խնդիրներ։ Ավելին, ընդդիմությունը պահանջում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ, քանի որ 2019-ի ընտրություններից հետո արդեն 3-րդ վարչապետն է փոխվում։ 

Այս ամենով հանդերձ վարչապետի առաջիկա ծրագրերից հայտնի է միայն այն, ինչ ընտրվելուց հետո գրել է թվիթերում․ «Ուզում եմ կարգի բերել մեր տնտեսությունը, միավորել մեր կուսակցությունը և օգուտ բերել մեր երկրին»։

Իսկ նախորդ՝ սեպտեմբերյան ծրագրից հայտնի է, որ Ռիշի Սունակը կողմ է «ցավոտ քայլերի», որոնք կօգնեն կայունացնել տնտեսական վիճակը։ Այն ժամանակ նա առաջարկում էր բարձրացնել հարկերը և կրճատել պետական ծախսերը։ Մինչդեռ այն ժամանակ ընտրվեց Լիզ Տրասսը հարկերը կրճատելու խոստումով։ Ի դեպ հարկերի կրճատման և առաջացող ֆինանսական պակասորդը համալրելու աղբյուրների անորոշության պատճառով էլ ֆինանսական շուկաներում քաոս առաջացավ, որն էլ հանգեցրեց ճգնաժամի և Տրասսի հրաժարականին։

Դեռ սեպտեմբերին Սունակը հայտարարել էր, որ ինքը չի պատրաստվում խաբել ու հնչեցնել ականջահաճո հայտարարություններ, որոնք իրատեսական չէ իրագործել։

 Տնտեսական ճգնաժամը մատնացույց է անում, բայց լուծման ուղիները՝ դեռ ոչ

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը հանրությանն ուղղված իր առաջին ուղերձում ընդգծել է, որ Միացյալ Թագավորությունը գտնվում է խորը տնտեսական ճգնաժամի մեջ։ Որպես իրավիճակի հիմնական մեղավորներ նա մատնանշել է COVID 19-ի համավարակը և դրա հետևանքները, ինչպես նաև Ուկրաինական ճգնաժամը և այդ համատեքստում Ռուսաստանի գործողությունները։ Նա նաև նշել է, որ իրեն  նախորդած կառավարությունը մի շարք սխալներ է թույլ տվել, որոնք ինքը կփորձի շտկել։

«Որոշ սխալներ են թույլ տրվել։ Նրանք վատ մտադրություն չունեին։ Հակառակը։ Բայց միևնույն է, դրանք սխալներ էին։ Եվ ես ընտրվել եմ կուսակցության առաջնորդ և երկրի վարչապետ, որպեսզի ուղղեմ այդ սխալները։ Եվ այդ աշխատանքն սկսվում է անմիջապես»,- հայտարարել է նա։

Վարչապետի հայտարարությունը, սակայն, քաղաքացիները միանշանակ չեն ընդունել։ Ավելին, շատերը կասկածում են, որ միլիոնատեր վարչապետը կարող է հասկանալ շարքային քաղաքացու կարիքները և նրան մեղադրում են իրականությունից կտրված լինելու համար։ Ոմանք էլ փորձում են հասկանալ, թե միլիոնատերի ինչին է պետք վարչապետի պաշտոնը այն էլ նման խառը և ճգնաժամային պայմաններում։

 Սունակի կառավարության առաջնային խնդիրներն են լինելու  էներգետիկական ճգնաժամը, պետական սեկտորում գործադուլները, ձմռանը սպասվող  ճգնաժամն առողջապահության համակարգում։

Փորձագետները կանխատեսում են, որ պահպանողական կուսակցությունը, ինչպես 2008-ի ճգնաժամից հետո, այս անգամ էլ կորդեգրի գոտիները ձգելու քաղաքականությունը։ Այս պարագայում ոչ միայն չի իրագործվի նախկին վարչապետ Տրասսի խոստումը հարկերը նվազեցնելու մասին, այլ հակառակը, հարկերի աճ տեղի կունենա, կնազեցվեն պետական ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը, սղաճին զուգահեռ սոցիալական վճարների աճ տեղի չի ունենա և այլն։

Եվ չնայած Սունակը դեռ սեպտեմբերին տեսնում էր Լիզ Տրասսի տնտեսական քաղաքականության բացերը, փորձագետների կարծիքով դա դեռ նրան չի ապահովագրում սխալներից։ Ավելին, շատերը հիշեցնում են, որ նա brexit-ի կողմնակիցներից է եղել, մինչդեռ այդ գործընթացը մեծ դեր ունի ՄԹ ներկայիս տնտեսական ճգնաժամային իրավիճակում։

Ուշագրավ է, որ Սունակի նշանակման առթիվ ՌԴ նախագահը շնորհավորական ուղերձ չի հղել։ Պատճառաբանությունն այն է, որ Մեծ Բրիտանիան ՌԴ-ի համար ոչ բարեկամական երկիր է։ Իսկ տարբեր փորձագիտական շրջանակներ արդեն կանխատեսել են, որ Սունակի պաշտոնավարման օրոք ՌԴ-ՄԹ հարաբերություններն էլ ավելի կվատթարանան, և եթե դեռ որոշ կապեր կան պահպանված, դրանք էլ կվերանան․ նա հայտնի է իր հակառուսական հայացքներով և ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու կողմնակից լինելով։

Կառավարության կազմը

Արդեն պարզ է, որ Ռիշի Սունակը կառավարության կազմը որոշելիս ավելի բալանսավորված քաղաքականություն է վարում և պաշտոններում նշանակում է մասնագետների Պահպանողական կուսակցության տարբեր թևերից։

Նրա աղմկահարույց նշանակումներից է ՆԳ  նախարարը։  Պատճառն այն է, որ դեռ մեկ-երկու շաբաթ առաջ պահպանողական կուսակցության ներկայացուցիչների ճնշման ներքո Սուելլա Բրեյվմանը հեռացվեց ՆԳ նախարարի պաշտոնից՝ նախարարական կանոնակարգը խախտելու մեղադրանքով։ Իսկ օրեր անց նոր վարչապետը նրան վերանշանակում է այդ պաշտոնում։ Բրիտանական մամուլում անգամ լուրեր են հայտնվել, թե նշանակման պատճառը Բրեյվմանը հնդկական արմատներն են։

Իսկ Համայնքների պալատի ղեկավար Պեննի Մորդոնտը, որը մի պահ Սունակի ենթադրյալ մրցակիցն էր, մնացել է առանց պաշտոնի բարձրացման։ Պատճառն, ըստ բրիտանական մամուլի, այն է, որ Մորդոնտը փորձել է մրցակցության մեջ մտնել Սունակի հետ։ Մինչդեռ Մորդոնտը հայտարարել է, որ ինքն է հրաժարվել կարիերայի սանդղակով բարձրանալուց։

Իսկ ֆինանսների նախարարի պաշտոնում Սունակը սպասելի նշանակում է կատարել՝ պաշտոնը վստահելով դեռ մեշ շաբաթ առաջ այդ պաշտոնում նշանակված ու այդ ընթացքում ֆինանսական շուկաների քարոսը որոշակի կառավարելի վիճակի բերած Ջերեմի Հանտին։ Բրիտանական բանկային համակարգը մեծ հույսեր է կապում Սունակ-Հանտ արդյունավետ աշխատանքի հետ, շատերը վստահ են, որ հենց այս երկուսը կկարողանան գրագետ համագործակցել ու երկրի տնտեսությունը փրկել փլուզումից։

Իսկ ահա պաշտպանության նախարարի պաշտոնում վերանշանակվել է Բեն Ուոլեսը, որը պաշտոնավարում է 2019-ից սկսած։ Նա մեծ հեղինակություն ունի կուսակցությունում և խորհրդարանում։ Հաշվի առնելով աշխարհաքաղաքական ներկայիս իրողությունները՝ Ուոլլեսի նշանակումը տրամաբանական է։

Նշենք, որ նա կողմնակից է, որ երկրի ռազմական բյուջեն մինչև 2030-ը հասցվի մինչև ՄԹ ՀՆԱ-ի 3 տոկոսը։ Լիզ Տրասսը նման խոստում տվել էր։ Իսկ ահա Սունակն այս մասին դեռ որևէ խոստում կամ երաշխիք չի հնչեցրել։

 

 

Մեծ Բրիտանիա Միացյալ Թագավորություն Ռիշի Սունակ խմբագրի ընտրանի Եվրոպա վարչապետ

Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի
Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Ավելին
Ավելին