f

Անկախ

Թուրքիայում քրդամետ լրատվամիջոցի 11 լրագրող է ձերբակալվել


Թուրքական կառավարությունը միջազգային լրատվական կազմակերպությունների և քաղաքական գործիչների վրդովմունքն ու զայրույթն է առաջացրել քրդամետ լրատվամիջոցներում աշխատող 11 լրագրողների ձերբակալության համար, գրում է Turkish Minute-ը։ Հիշեցնենք, որ թուրքական ոստիկանությունը երեքշաբթի խուզարկել էր մի քանի քրդամետ լրատվամիջոցների շենքեր և մասնավոր տներ ամբողջ Թուրքիայում՝ ձերբակալելով Mezopotamya լրատվական գործակալության և JINNEWS-ի 11 լրագրողների, այդ թվում՝ նախկին գլխավոր խմբագիր Դիրեն Յուրթսևերին։ Եվրախորհրդարանի Թուրքիայի հարցերով զեկուցող Նաչո Սանչես Ամորը Euronews-ի թուրքական ծառայությանն ուղարկած գրավոր հայտարարության մեջ մեկնաբանել է զարգացումները՝ ասելով, որ ձերբակալությունները ևս մեկ օրինակ են, որոնք վկայում են Թուրքիայում հիմնարար ազատությունների, հատկապես՝ մամուլի ու խոսքի ազատության վատթարացման մասին։ Ամորն ասել է, որ զարգացումները «ծանր են 2023 թվականի հունիսին կայանալիք կարևոր ընտրությունների հետ կապված», որոնց երկիրը պատրաստվում է՝ հավելելով, որ եթե ձերբակալություններն իրականացվել են Թուրքիայում լրատվամիջոցների մասին նոր օրենքի շրջանակում, դա կհաստատի թուրքական քաղաքացիական հասարակության, ԵԽԽՎ-ից և Եվրախորհրդարանից շատերի մտահոգություններն օրենքի հետ կապված։

Մամուլի միջազգային ինստիտուտը, որը խմբագիրների, լրագրողների և լրատվամիջոցների ղեկավարների համաշխարհային ցանց է, դատապարտել է լրագրողների կալանավորումը՝ կոչ անելով թուրքական իշխանություններին անհապաղ ազատ արձակել նրանց և ճաղերի հետևում գտնվող բոլոր մյուս լրագրողներին։

«Թուրքիան պարբերաբար չարաշահում է հակաահաբեկչական օրենքը՝ թիրախավորելու լրագրողներին, որոնք հաճախ ենթարկվում են կամայական մեղադրանքների և ազատազրկման։ 11 լրագրողների ձերբակալությունները համապատասխանում են Թուրքիայում մամուլի ազատության դեմ լուրջ հարձակումների օրինաչափությանը»,- ասվում է հայտարարության մեջ։

Թուրքիայի լրագրողների միությունը ևս հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Մենք տեսնում ենք այս գործողությունները մեր գործընկերների դեմ, որոնք տեղի են ունենում այն ընթացքում, երբ մենք պատրաստվում ենք ընտրություններին, որպես նոր հարձակում քաղաքացիների՝ լուրեր ստանալու և ճշմարտությանը ծանոթանալու իրավունքի վրա: Լրագրությունը հանցագործություն չէ»։

Հեռարձակողների և տպագիր աշխատողների արհմիությունն էլ (DİSK BASIN-İŞ) հայտարարությամբ պահանջել է անհապաղ ազատ արձակել ձերբակալված լրագրողներին՝ կոչ անելով նրանց գործընկերներին և ողջ հասարակությանը «չլռել» նման «ճնշումների» դեմ։

«Եթե լռում ես, մի օր հերթը կհասնի քեզ։ Մենք չենք լռում, չենք վախենում, կանգնած ենք մեր գործընկերների կողքին»,- ասվում է հայտարարության մեջ։ 
 

Թուրքիա ԶԼՄ-ներ խոսքի ազատություն Աշխարհում քրդական հարց

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին