f

Անկախ

Նաիրա Մեսրոպյան․ «Կարևոր է՝ հոգեպես ուժեղ լինել՝ կյանքի պայքարում միշտ հաղթելու համար»


Թուրքիայի Անթալիա քաղաքում կայացած հաշմանդամային բազկամարտի աշխարհի 24-րդ առաջնությունում հայ մարզիկները պատվաբեր ելույթներ ունեցան՝ նվաճելով 4 ոսկե և 4 արծաթե մեդալ։ 
Հայ մարզուհիները աշխարհի 54 երկրի պայքարում զբաղեցրին պատվավոր 3-րդ հորիզոնականը։
65+ կանգնող, բռնվող քաշային կարգում իրեն լավագույն կողմերով դրսևորեց և 2 ոսկե մեդալ նվաճելով պատվոր հարթակի առաջին աստիճանին կանգնեց և Թուրքիայում հայոց եռագույնը հաղթանակած ծածանեց հավաքականի առաջատար մարզուհիներից Նաիրա Մեսրոպյանը։ 
Անկախի հետ զրույցում հայ մարզուհին կիսվում է տպավորություններով՝ խոսում Թուրքաիյում հանդես գալու դժվարությունների և պարտադիր հաղթելու ցանկության մասին։


-Շնորհավորում ենք Թուրքիայում կրկնակի ոսկե մեդալակիր դառնալու կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել առաջնությանը։
-Շնորհակալ եմ։ ՀՀ hաշմանդամային սպորտի ֆեդերացիայի հավաքականը ԿԳՄՍ նախարարության բարձր հովանու ներքո հոկտեմբերի 14-23-ը Թուրքիայի Անթալիա քաղաքում մասնակցեց հաշմանդամային բազկամարտի աշխարհի առաջնությանը։
Այս մրցմանը մի քիչ այլ տրամադրվածությամբ էի պատրաստվում, քանի որ պետք է տեղի ունենար Թուրքիայում, և այս լարված պատերազմական օրերին գրեթե բոլոր ծանոթ, հարազատ մարդիկ մտավախություններ ունեին, որ հենց այդ երկիր ենք գնալու։
Բայց, միևնույն ժամանակ, դա ինձ ավելի շատ էր պարտավորեցնում, ու բոլորին խոստանում էի, որ գնում եմ հաղթելու։Աստծո կամքով այդպես էլ եղավ։


-Ձեր ելույթների մասին ինչ կասեք։ 2 մրցաձևում էլ փայլեցիք՝ մրցակիցին հնարավորություն չտալով։
-Ֆիզիկապես լավ մարզավիճակում  էի, մասնակցում էի 65+ կանգնող, բռնող քաշային կարգում և հստակ գիտակցում էի, որ երկու ձեռքով էլ պիտի հաղթեմ և երկու անգամ հենց ա՛յդ երկրում հնչեցնեմ Հայաստանի Հանրապետության հիմնը։


-Ի՞նչ տվեց Ձեզ այս հաղթանակը։ Ուրախալի է, որ Հայաստանի հավաքկանը պատվաբեր ելույթներ ունեցավ։
-Թե ի՞նչ տվեց հաղթանակս, պարզապես բառերով նկարագրել չեմ կարող։  Անբացատրելի զգացողություն է, երբ տեսնում ես, թե ինչպես են 54 երկրի ներկայացուցիչներ հոտնկայս լսում մեր հիմնը։ 
Մեր թիմը պատվով հանդես եկավ։  Հայաստան բերեցինք 4 ոսկե, 4 բրոնզե մեդալ։ Ունեցանք նաև աղջիկների թիմային հաշվարկով հաղթանակ՝ պատվավոր 3-րդ հորիզոնական։
Հաղթանակը հեշտ չի տրվում․ այն լավ մարզելու, համառ պայքարի արդյունք է։ Կարևոր է, որ հոգեպես ուժեղ լինես, որ կյանքի պայքարում միշտ հաղթող լինես։


 

Սպորտ Հայաստան ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիա Նաիրա Մեսրոպյան հարցազրույց խմբագրի ընտրանի ոսկե մեդալ

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին