f

Անկախ

Մենք կտրուկ դեմ ենք «վաշինգտոնյան փաստաթղթին», քաղաքական պրոցեսները պետք է մտնեն տաք փուլ. Թևանյան


44-օրյա պատերազմը կարող էր տեղի չունենալ, մենք կարող էինք այդ կորուստները չունենալ, եթե Նիկոլ Փաշինյանը որոշում չընդուներ, որ պետք է գնալ պատերազմի ճանապարհով: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, «Լազարյան ակումբի» նիստից առաջ, լրագրողների հետ զրոույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը:

«Հետագայում ինքն էլ է խոստովանում, որ կարող էր այս ամենը հանձնալ առանց զոհերի, բայց արձանագրենք եւս մեկ անգամ, որ մեր ռազմավարական դաշնակից երկրի ղեկավարը ֆիքսում է՝ պատերազմը կարող էր չլինել, եթե բանակցային գործընթացը փակուղի չմտցվեր: Հաջորդը, պաշտոնական Երեւանը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի համաձայնել է, այսպես կոչված, վաշինգտոնյան փաստաթղթին, համաձայն որի Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում: Սա ՀՀ իշխանության որոշումն է, որի հետեւում կանգնած է բացառախպես մեկ մարդու ցանկությունը եւ մոտիվացիան: Այդ մոտիվացիան անձնական բնույթի է: Դա այն է, որ հետագայում  Նիկոլ Փաշինյանը հնարավորություն ստանա ապաստանել որեւէ արեւմտյան երկրում:

Երրորդ մոտեցումն այն է, որ Պուտինը հայտարարում է, որ դա Հայաստանի որոշումն է, ոչ թե Ռուսաստանի, կամ նույնիսկ Արեւմուտքի: Այսինքն Նիկոլ Փաշինյանն ինքն է նախաձեռնել Արցախը հանձնել Ադրբեջանին, եւ եթե հայ ժողովուրդը այդ որոշման հետ համակերպվի, Ռուսաստանը ոչինչ չի կարող անել: Այլ կերպ ասած, Պուտինը չի կարող լինել ավելի հայ, քան հայերը:

Այս բոլորը միասին վերցրած, մեզ բերում են այն եզրահանգման, որ հայ ժողովուրդը պետք է արտահայտի իր դիրքորոշումը քաղաքական վարքագծով: Սրա վերաբերյալ պետք է արտահայտվեն բոլորը՝ սկսկած երեք նախագահներից, կաթողիկոսներից, մտավորականներից, ոստիկաններից, նաեւ իշխանության ներսից: Սա անվտանգության եւ գոյաբանական հարց է»,-հայտարարեց նա:

Անդրանիկ Թեւանյանը հայտարարեց, որ իրենք կտրուկ դեմ են վաշինգտոնյան փաստաթղթին, որովհետեւ այդ պարագայում ոչ միայն Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում, այլ կառաջան արցախահայության գոյության հարցը, որից հետո կվտանգվի Հայաստանի գոյությունը. «Դա իրականում ոչ այնքան Արցախի հարցն է, որքան Հայաստանի գոյության հարցը: Վաշինգտոնյան փաստաթղթի պարագայում մենք կստանանք պատերազմ, ավերածություններ Երեւանում: Սա բոլորս պետք է գիտակցենք: Այս պարագայում քաղաքական պրոցեսները պետք է մտնեն տաք փուլ: Խոսքս ներքաղաքական զարգացումների մասին է, եթե քաղաքական փոփոխություններ չլինեն, ապա կլինի պետականության ոչնչացում»,-ընդգծեց պատգամավորը:

Հայաստան Անդրանիկ Թևանյան

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին