f

Անկախ

Գուրգեն Հովհաննիսյան․ «Տաղանդը, նպատակասլացությունը և կարգապահությունը հաջողության հասնելու առանցքային կետերն են»


Հոկտեմբերի 15-ին Նյու Յորքում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի մեծ երեկոյի ընթացքում TGB Promotion-ը ներկայացնող հայ բռնցքամարտիկ, Գուրգեն Հովհաննիսյանը գերծանր քաշային կարգում պրոֆեսիոնալ ռինգում 4-րդ անընդմեջ հաղթանակը տարավ։ Հայ մարզիկը, դիտարժան ու տապավորիչ մենամարտ անցկացնելով  տեխնիկական նոկաուտով հաղթեց փորձառու   Մայքլ Քոֆին։ Վերջինս 6-րդ ռաունդից հետո չկարողացավ շարունակել պայքարը։
 Անկախի հետ զրույցում Գուրգենը կիսվում է տպավորություններով՝ խոսելով անցկացրած մենամարտի և հաղթանակի հասնելու առանցքային կետերի մասին։


-Շնորհավորում ենք, տպավորիչ մենամարտ անցկացնելու և հաղթելու կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել մենամարտին։
-Շնորհակալ եմ։ Բոլոր մենամարտերից առաջ էլ լուրջ և մարզումներով հագեցած նախապատրաստական շրջան եմ անցնում՝ մարզչիս գլխավորությամբ հատուկ մշակված ծրագրով։ Նախապատրաստական փուլը միշտ շատ հագեցած է անցնում։ Այս անգամ իմանալով մրցակցիս՝ Մայքլ Քոֆիի կարիերայի ու փարձի մասին առավել մեծ պատասխանատվությամբ ու լրջորեն մոտեցա ամեն մի պարապմունքին, ամեն մի մարզմանը։ Շեշտը դրել էինք իմ տեխնիկական և տակտիկական առանձնահատկությունների և նախորդ մենամարտերից առանձնացրած թերությունների շտկման վրա։


-Ի՞նչ տրամադրվածությամբ մոտեցաք մենամարտին։
Շատ կարևոր է նաև ճիշտ մոտեցումը․ ինչպես ասում են՝ հաղթում է նա, ով չի կասկածում իր ուժերի և կարողությունների վրա։ Հետևաբար և,  միայն դրական ու մարտական տրամդրվածություն եմ ունեցել թե՛ մենամարտին պատրաստվելիս, թե՛ ռինգ մտնելիս։


-Ամերիկյան մամուլը ակտիվ քննարկեց մենամարտը՝ բարձր գնահատական տալով ռինգում Ձեր գործելաոճին։
-Հաղթանակն ինձ համար անչափ կարևոր էր, քանի որ համաշխարյհային դասակարգման աղյուսակում բարելավեցի դիրքերս 220-րդից իջնելով 51-րդ հորիզոնական։ Հաղթանակի հասնելու համար հարկավոր է տաղանդ, նպատակասլացություն և կարգապահություն, որոնք յուրաքանչյուր մարզիկի հաջողության հասնելու առանցքային կետերն են։


-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք։
-Դեռ չգիտեմ, թե երբ կկայանա հաջորդ մենամարտս․ շարունակում եմ մարզումներս՝ մշտապես բարձր պահելով ֆիզիկական պատրաստվածության մակարդակս, որպեսզի յուրաքանչյուր պահի և ամեն պարագայում կարողանամ արժանապատվորեն ներկայացնել իմ թիմն ու հայ  ժողովրդին։

պրոֆեսիոնալ բռնցքամարտ Սպորտ հաղթանակ Նյու Յորք Հայաստան Գուրգեն Հովհաննիսյան հարցազրույց խմբագրի ընտրանի

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին