27-ամյա պացիենտը մոտ մեկ ամիս գտնվել է հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ, վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
«Ունեցել է բնածին խրոնիկական ծանր հիվանդություններ։ Ցավոք, կորոնավիրուսային հիվանդությունը կտրուկ վատթարացրեց երիտասարդի առողջական վիճակը և նրա կյանքը չի հաջողվել փրկել»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ նախորդ օրվա տվյալներով, կորոնովիրուսից մահացել է 27-ամյա աղջիկ: