Իշխող <<Քաղաքացիական պայմանագիր>> կուսակցությունը դռնփակ համագումար է անում։ Դռնափակ է անում, ուրեմն Հայաստանի հպարտ քաղաքացիներից՝ 3 միլիոն վարչապետերից թաքցնելու բաներ ունի։ Կառավարության նիստերի օրակարգի հարցերի բացարձակ մեծամասնությունը չզեկուցվող է, մի քանիսն էլ՝ գաղտնի։ Ընտրողներին իրենց գործունեության թափանցիկություն, հաշվետվողականություն խոստացած Նիկոլ Փաշինյանի թիմը <<նախկիններից>> ավելի փակ է գործում։ Սովորապես փակ ժողովներ են անում մաֆիոզ խմբավորումները, ահաբեկչական կազմակերպությունները։