Քաղաքագետ Էդգար Էլբակյանը, արձագանքելով Փաշինյանի հայտարարությանը, թե աշխարհում չկա մի պետություն, որը չի ճանաչում Արցախը Ադրբեջանի կազմում, գրում է․
«Աշխարհում կա պետություն, որ Արցախը չի ճանաչում Ադրբեջանի կազմում։ Դա Հայաստանն է՝ ըստ 1989 թ. դեկտեմբերի 1-ի (1) և 1992 թ. հուլիսի 8-ի (2) ՀՀ ԳԽ որոշումների։
ՀՀ դե-ֆակտո թուրքական իշխանությունները, գնալով այդ որոշումներին հակառակ, գործում են քրեական հանցագործություն, որի համար պատժվելու են իրենց իսկ ընդունած օրենքների ամբողջ խստությամբ, իսկ Արցախը նորից վերամիավորվելու է Մայր Հայաստանին»։