Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն Արևմուտքին հորդորել է մինչև ձմռան սկսվելը ուկրաինացիներին տրամադրել անհրաժեշտ քանակությամբ ծածկոցներ և գեներատորներ։ Այս մասին հայտնում է Telegraph պարբերականը։ Գրում է Gazeta.ru-ն։
«Ուկրաինացիները ձմռանը կսառչեն, եթե Արևմուտքը շտապ ծածկոցներ և գեներատորներ չուղարկի նրանց տաքացնելու համար», - ասել է ուկրաինական քաղաքի ղեկավարը:
Նրա խոսքով՝ Կիեւի իշխանությունները պատրաստվում են «վատագույն սցենարին», հումանիտար խնդիրների բարձր ռիսկ կա։
Բացի այդ, Կլիչկոն հորդորել է արտասահմանում գտնվող ուկրաինացիներին դեռ չվերադառնալ հայրենիք։
Ավելի վաղ Կլիչկոն հայտարարել էր Կիևում 50 տոկոս էլեկտրաէներգիայի պակասի մասին։
Փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշել է ռազմական հատուկ գործողություն անցկացնել Ուկրաինայում՝ ի պատասխան ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ղեկավարների օգնության խնդրանքին։
Գործողության անցկացման որոշումը պատճառ է դարձել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու։