Կառավարության կանխատեսումների համաձայն՝ 2023 թվականին Հայաստանի տնտեսությունը կաճի 7 տոկոսով։ Այս մասին հոկտեմբերի 31-ին Ազգային ժողովում մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։
Միաժամանակ, մինչեւ 2022 թվականի վերջը նախատեսվում է 11 տոկոս աճ։ Աճի հիմնական ոլորտը, նախարարի խոսքով, կլինի սպասարկման ոլորտը։ Սակայն ակտիվությունը շինարարության եւ արդյունաբերության ոլորտներում նույնպես կաճի եւ կպահպանվի։
«2023 թվականին բյուջեի դեֆիցիտը պետք է որ կազմի ՀՆԱ-ի 3,1 տոկոսը, ինչը շատ ավելի ցածր է, քան 2021-2022 թվականներին»,- հայտնեց ֆինանսների նախարարը։