f

Անկախ

«Արշալույսի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն ֆիլմը Երևանում կբարձրանա կինոէկրան


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ նկարահանված «Արշալույսի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն ֆիլմը Հայաստանի, Գերմանիայի և Լիտվայի համատեղարտադրություն է (արտադրողընկերություններ՝ «Բարսմեդիա», «Gebrueder Beetz Filmproduktion», «Artbox Laisvalaikio Klubas»): Ռեժիսորըևսցենարի հեղինակըԻննաՍահակյանն է, պրոդյուսերներ` ՎարդանՀովհաննիսյան, ՔրիստիանԲից, ՅուստեՄիխայլինայտե:

 

Նոյեմբերի 3-ից «Արշալույսի լուսաբացը» ֆիլմը Երևանում կբարձրանա կինոէկրան։

 

Ֆիլմը ստեղծվել է Զորյան ինստիտուտի գիտական աջակցությամբ և Հայոց ցեղասպանության բանավոր պատմության արխիվի հիման վրա:

 

«Արշալույսի լուսաբացը» ֆիլմը վավերագրում է Արշալույս Մարտիկյանի (Ավրորա Մարդիգանյան) կյանքի ոդիսականը՝ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած դեռատի աղջիկըզորավար Անդրանիկի և «Մերձավոր Արևելքում ամերիկյան օգնության կոմիտեի» օգնությամբ փրկություն է գտնում ԱՄՆ-ում։ Ֆիլմում վերականգնվել և օգտագործվել են 1919 թվականին Հոլիվուդում նկարահանված «Հոգիների աճուրդ» համր ֆիլմից հատվածներ, որտեղ Արշալույսը մարմնավորում է ինքն իրեն՝ նպատակ ունենալով ֆիլմի հասույթն ուղղել ցեղասպանության հետևանքով որբացած հայ մանուկների փրկությանը: Ֆիլմը դառնում է «Մերձավոր Արևելքում ամերիկյան օգնության կոմիտեի» բարեգործական արշավի հիմնաքարը, որը, ընդհանուր առմամբ, հավաքում է ավելի քան 116 մլն դոլար, ինչի արդյունքում ավելի քան 132 հազար հայ որբեր խնամք են ստանում։

 

«Արշալույսի լուսաբացը» ֆիլմը հիմնված է իրական մարդու իրական պատմության վրա, միևնույն ժամանակ՝ փոխանցում է ժամանակի ընդհանուր նկարագիրը: Այն հերոսուհու երկու եզակի վավերագրական հարցազրույցների, «Հոգիների աճուրդ» համր ֆիլմի պահպանված կտորների, արխիվային նյութերի և անիմացիոն գեղագիտական լուծումների համադրությունն է:

 

«Արշալույսի լուսաբացը» ֆիլմը նպատակ ունի խոսել Հայոց ցեղասպանության մասին միջազգային հանրությանը հասանելի լեզվով, որի վառ ապացույցն է միջազգային հեղինակավոր կինոփառատոններում ֆիլմի ընդգրկվածությունը:

 

Նշենք, որ ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել «ԱՆՍԻ» անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնի մրցութային ծրագրում (Annecy International Animation Film Festival): Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի միջազգային մրցութային ծրագրում տեղի է ունեցել ֆիլմի հայաստանյան պրեմիերան՝արժանանալով «Արծաթե ծիրան» մրցանակին: Հայաստանի ազգային կինոակադեմիայի կողմից«Արշալույսի լուսաբացը» ֆիլմը ներկայացվել է «Օսկարի» 95-րդ մրցանակաբաշխությանը՝ «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում: Ֆիլմն ընդգրկվել է նաև «FilmFest Hamburg» կինոփառատոնի «Կալեյդասկոպ» մրցութային ծրագրում և «DocLisboa» փառատոնի «Երկրից լուսին» ծրագրում:

 

Լոս Անջելեսի «Animation Is Film» կինոփառատոնի մրցութային ծրագրում տեղի է ունեցել «Արշալույսի լուսաբացը» ֆիլմի ամերիկյան պրեմիերան: Բացի դրանից՝ ֆիլմն ընդգրկվել էվավերագրականֆիլմերի «IDFA» Ամստերդամիվավերագրականֆիլմերիմիջազգայինփառատոնի  «Best of Fests» բաժնում, ներկայացվելէ«Asia Pacific Screen Award» (APSA) («Ասիա-խաղաղօվկիանոսյանէկրանավորման» մրցանակաբաշխություն)՝ «Լավագույնանիմացիոնֆիլմ» անվանակարգում: Նշենք, որ ֆիլմն ընդգրկվել է նաևՏալինի միջազգային կինոփառատոնի(Tallinn Black Nights Film Festival) Բալթյան մրցութային ծրագրում, ինչպես նաև եվրոպական Arte հեռուստաալիքի (Ֆրանսիա, Գերմանիա) «Գրանդ Ֆորմատ» եզակի 90 րոպե տևողությամբ գեղագիտական վավերագրական ֆիլմերի ծրագրում։

 

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

 

 

«Արշալույսի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն ֆիլմը ՀՀ ԿԳՄՍ Հայաստան

Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
Հայաստանում ԶԼՄ-ները շարունակում են բևեռացված մնալ, պետական ​​լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության քննադատումից, լրագրողները ենթարկվում են բռնnւթյան. «Լրագրողներ առանց սահմանների»
Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թվականին դու բարձրագույն արժեք էիր, որովհետև մեզ պետք էր քո քվեն. Էլինար Վարդանյան
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
Ավելին
Ավելին