Դիրքային կորուստներ, այո ունեցել ենք եւ Ներքին Հանդի, Ջերմուկի, Իշխանասարի, Կուտականի ուղղությամբ, իսկ քանակական դիրքային եթե համարում ենք ջոկի դիրք, դասակի հենակետ, վաշտի հենակետ, դրանք տարբեր նշանակության կառույցներ են: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԶՈՒ գլխավոր շտաբի խպետ Էդվարդ Ասրյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք մենք ունեցե՞լ ենք 50 դիրքի կորուստ:
«Հետեւաբար, տերմինաբանությամբ ասել՝ կոնկրետ այսքան ենք կորցրել, 50 ենք կորցրել, 60, թե 70, հստակ չեմ կարող պատասխանել, եւ չեմ կարող մեկնաբանել, թե անձինք, որոնք ներկայացնում ենք համապատասխան թվեր, ինչ նկատի ունեն»,-ասաց նա: