f

Անկախ

ՀՅԴ-ն կողմ է քվեարկել Փաշինյանի վարչապետ դառնալուն, կազմել կոալիցիա, ծափահարել նրա արցախյան քաղաքականությանը․ Տեր-Պետրոսյանի խոսնակն Իշխան Սաղաթելյանին «պատմական էքսկուրսով» է պատասխանել


ՀՀ առաջին նախագահ Լևոն Իշխան Սաղաթելյանն այսօր իր ասուլիսում հայտարարել է. «Պետք է արձանագրել, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հայ ժողովրդի համար այս ճակատագրական փուլում մեկ անգամ ևս վերահաստատեց երկիրը կապիտուլյացիայի տանելու իր նախկին մոտեցումները: Իհարկե, իրենք անընդհատ փորձում են տարանջատվել Նիկոլից, բայց այն գաղափարախոսությունն ու գործողությունները, որ անում են, մեկ անգամ ևս փաստեցին»:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին, որը նաև պատմական գիտությունների թեկնածու է, հնարավոր է օգտակար լինել մի փոքրիկ պատմական էքսկուրսով: Մնացյալ միջոցները բժշկական ոլորտի են: Եվ այսպես.

1. Հայ Հեղափոխական Դաշնակցությունը իր ողջ խմբակցությամբ քվեարկել է Նիկոլ Փաշինյանին վարչապետ դարձնելու որոշման օգտին, պարզ ասած՝ նրան բերել իշխանության: Միակ բացառությունը եղել է Աղվան Վարդանյանը, որին այդ պատճառով հեռացրել են Դաշնակցությունից: Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը նույնիսկ հրապարակայնորեն քննադատվել է «հեղափոխությունը» չողջունելու համար:

2. Հայ Հեղափոխական Դաշնակցությունը Նիկոլ Փաշինյանի կոալիցիոն կառավարության մաս է կազմել: Իշխան Սաղաթելյանին այդ գործարքի շնորհիվ բաժին է ընկել հայրենի Գեղարքունիքի մարզպետի պաշտոնը:

3. Կոալիցիոն կառավարության մաս կազմելով Դաշնակցությունը պատասխանատվություն է ստանձնել Նիկոլ Փաշինյանի արցախյան քաղաքականության համար:

4. Կոալիցիայից դուրս գալուց հետո Հայ Հեղափոխական Դաշնակցությունը բազում առիթներով ծափահարել է Նիկոլ Փաշինյանի արցախյան քաղաքականությանը՝ գերագույն էքստազ ապրելով նույն Փաշինյանի ոչմիթիզական, հակաբանակցային, հակապետական ու ազգակործան դիրքորոշումներից:

Հիմա Դաշնակցության և ՔՊ-ի միջև ընթացող ներտեսակային ուրացումների սուր շրջան է, և Իշխան Սաղաթելյանը փորձում է ազատվել իրենց «հալալից»: Բայց պատմաբան Սաղաթելյանին պիտի հայտնի լինի, որ փաստերը հաղթում են աղմուկին ու կեղծիքին: Ինչքան էլ Իշխանը փորձի թպրտալ:

Ինչ վերաբերում է Վեհափառի նախաձեռնած գործընթացում նախագահ Տեր-Պետրոսյանի արտահայտած դիրքորոշմանը, պատմաբան Իշխան Սաղաթելյանին հիշեցնեմ, որ պետության ծանրագույն պահերին Տեր-Պետրոսյանը մշտապես որդեգրել է դիրքորոշում, որը բխում է պետության շահերից, անկախ նրանից, թե որ անձը կշահի դրանից: Մասնավորապես՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, երբ կոչ արեց համախմբվել նախագահի շուրջ, 2016-ի ապրիլյան պատերազմից առաջ՝ խորհրդապահական խողովակով, իսկ պատերազմից հետո՝ նաև հրապարակավ:

Եթե հետևենք Իշխան Սաղաթելյանի «տրամաբանությանը», ապա նույն հաջողությամբ Տեր-Պետրոսյանի հոգեզավակներ պետք է հռչակվեն Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: Մի տեսակ անհարմար բան է ստացվում Իշխան Սաղաթելյանի համար: Նաև այն պատճառով, որ այդ պարագայում Իշխանն էլ, ստացվում է, Տեր-Պետրոսյանի հոգեթոռն է, ով դեռ պետք է մեծանա, աճի, ու սերտի լիքը բաներ: Մասնավորապես սովորի, որ չիմացած բաներից չեն խոսում, որ խայտառակ չլինեն:

Եթե հետևենք Իշխան Սաղաթելյանի տրամաբանությանը, ապա Տեր-Պետրոսյանի հոգեզավակներն են նաև Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ սարգսյանը, Իշխանն էլ հոգեթոռն է․ Արման Մուսինյան

Արման Մուսինյան Իշխան Սաղաթելյան Լևոն Տեր-Պետրոսյան Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին