Ավելացված շաքարի հարուստ պարունակությամբ մթերքները կարող են օրգանիզմում առաջացնել բորբոքում և հանգեցնել վաղաժամ ծերացման: Ավելի լավ է ընդհանրապես հրաժարվել չափազանց քաղցր սննդից, «Մոսկվա 24»-ին ասել է սննդաբան, բժշկական գիտությունների դոկտոր Միխայիլ Գինզբուրգը։ Գրում է Gazeta.ru-ն։
Պրոֆեսորի խոսքով՝ շաքարի ավելցուկը հանգեցնում է նյութափոխանակության խանգարումների, նպաստում է շաքարախտի և այլ լուրջ քրոնիկական հիվանդությունների զարգացմանը։ Շաքարը վտանգավոր է նաև հիպերտոնիկ հիվանդների և ավելորդ քաշ ունեցողների համար։ Քաղցրավենիքի ամբողջական մերժումը միայն կբարելավի առողջությունը։
«Եթե մարդը հրաժարվում է քաղցր ուտելիքներից, նա կարող է 10-15 տարով երկար ապրել։ Քաղցր ուտելիքները կարելի է փոխարինել մրգերով»,- ասել է դիետոլոգը։
Բնական ֆրուկտոզան օրգանիզմին կապահովի անհրաժեշտ քանակությամբ գլյուկոզա, սակայն բժիշկը խորհուրդ չի տալիս շատ միրգ ուտել, հատկապես՝ որոշակի քրոնիկ հիվանդությունների առկայության դեպքում։