Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը քաղաքացիներին խոստովանել է, որ երբեմն չի քնում, սակայն խնդրել է շատ չանհանգստանալ իր համար։
Երեքշաբթի օրը կանցլերն անցկացրել է չորրորդ հանդիպումը քաղաքացիների հետ՝ երկխոսությունների շարքի շրջանակում։
Հանդիպման մասնակիցներից մեկը ցանկացել է իմանալ, թե օրական քանի ժամ է քնում կանցլերը։
«Ես երբեք չեմ պատասխանի այս հարցին, պարզապես այն պատճառով, որ ես ինքս չէի ցանկանա իմանալ դրա պատասխանը: Բայց դա տեղի է ունենում տարբեր ձևերով, այնպես որ պետք չէ շատ անհանգստանալ», - պատասխանել է Շոլցը:
«Բայց կան գիշերներ, երբ ես ընդհանրապես չեմ քնում բանակցությունների կամ այլ պատճառներով: Բայց ամեն ինչ կարգին է», - հավելել է կանցլերը։