f

Անկախ

Հսկայական հարված ռազմավարական ոլորտին. ՏՏ ընկերությունները դիմում են կառավարությանը


ԱՏՁՄ ղեկավարը նշեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող որոշ ընկերություններ արտարժույթի արժեզրկման պատճառով փակվել են, մի մասն էլ կրճատումներ է արել։ Նա կոչ արեց գործադիրին առաջիկա նիստում ընդունել ՏՏ ոլորտում առաջացած ռիսկերը մեղմացնող նախագիծը։

 ՏՏ ոլորտի ընկերությունների ղեկավարները Հայաստանում արտարժույթի արժեզրկմամբ պայմանավորված պահանջում են ՀՀ կառավարությունից հրատապ քայլեր ձեռնարկել ոլորտին աջակցություն տրամադրելու ուղղությամբ։

Այսօր կայացած ասուլիսին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Հայկ Չոբանյանը նշեց, որ այս տարվա փետրվար ամսից արտարժույթի շուկայում աննախադեպ արագությամբ կտրուկ փոփոխություններ են տեղի ունենում։

«Գահավիժում են և՛ դոլարի կուրսը, և՛ եվրոյի։ Սա մեր ոլորտի համար շատ լուրջ նշանակություն ունի, քանի որ այն 90 և ավելի տոկոսով համարվում է արտահանող ոլորտ` պատվերները ստացվում են արտարժույթով։ Այն կորուստները, որոնք կրել են ընկերությունները, դրանց մեծ մասը, եթե ոչ ամբողջը, չվերականգնվող են։ Դրա արդյունքում մենք ունենք փակված, կրճատումներ կատարած ընկերություններ։ Սա հսկայական հարված է Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտին։ ՀՀ բոլոր ռազմավարական փաստաթղթերում բարձր տեխնոլոգիաների ոլորտի դերակատարումը մինչև 70 %–ի է հասնում»,– նշեց ԱՏՁՄ ղեկավարը։

Չոբանյանը չհստակեցրեց, թե քանիսն են և որոնք են այն ընկերությունները, որոնք արտարժույթի արժեզրկման պատճառով փակվել են։

ՏՏ կազմակերպությունների ղեկավարները ապրիլից սկսած բազմաթիվ հանդիպումներ են ունեցել Կենտրոնական բանկի և բոլոր գերատեսչությունների ղեկավարների հետ, քննարկումներ են եղել։ Հունիս-հուլիս ամիսներին ներկայացվել է ոլորտի աջակցության սուբսիդավորման կառավարության որոշման նախագիծ, շարունակությունը եղել է Էկոնոմիկայի նախարարությունում։

«Սեպտեմբերի 12-ին Էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է դրել նոր նախագիծ («Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ,– խմբ.), որով նախատեսվում է սեպտեմբեր–դեկտեմբեր ամիսների եկամտահարկի վերադարձ։ Սրանով կփոխհատուցվի կրած վնասների առավելագույնը 1/3-րդ մասը։ Այս նախագիծն առ այսօր չի ընդունվել»,– ասաց Չոբանյանը։

 

Նա ընդգծեց, որ նախագծի վերաբերյալ կառավարությունում որոշակի անհամաձայնություններ կան, իրենք էլ արդեն մի քանի շաբաթ է սպասում են, որպեսզի նախագիծը մտնի ԱԺ։

Sputnik Արմենիայի հետ զրույցում Չոբանյանը խոսեց նաև ՏՏ և ԲՏ ոլորտների այն ընկերությունների մասին, որոնք Ուկրաինայում ՌԴ–ի հատուկ օպերացիան սկսվելուց հետո Ռուսաստանից, Ուկրաինայից և Բելառուսից տեղափոխվել են ՀՀ–ում աշխատելու։

«Եթե չեմ սխալվում, վերջին տվյալներով, 75.000 հոգի այդ ժամանակվանից ի վեր տեղափոխվել և մնացել է Հայաստանում աշխատելու, խոսքը 1000-ից ավելի ԱՁ–ների և ՍՊԸ–ների մասին է։ Կամաց–կամաց իրենք դառնում են այս ամենի մի մասը և բոլոր խնդիրներն ուղղակիորեն վերաբերում են նաև իրենց։ Հաշվի առնելով այն, որ ռելոկացվում են հատկապես այն ընկերությունները, որոնք աշխատում են ոչ թե ներքին շուկայում, այլ արևմտյան գործընկերների հետ, ապա վստահեցնում եմ` իրենք էլ են դառնում անմրցունակ միջազգային շուկայում»,– ընդգծեց Չոբանյանը։

Ոլորտի մասնագետները պնդում են` կառավարությունը որևէ կերպ պետք է խնդրի լուծում գտնի, քանի որ արտարժույթի արժեզրկումը մեծ ռիսկի տակ է դնում ՏՏ ոլորտի զարգացումը։ ԱՏՁՄ–ն կոչ արեց գործադիրին առաջիկա նիստում ընդունել ՏՏ ոլորտում առաջացած ռիսկերը մեղմացնող նախագիծը։

ՎՕԼՕ ՍՊԸ տնօրեն Արմեն Քոչարյանը շեշտեց` այս ասուլիսի միջոցով ցանկանում են իրենց ձայնն ավելի լսելի դարձնել և արագ հասցնել կառավարությանը, որպեսզի վերջիններս գիտակցեն, թե ինչ է կտարվում։ Քոչարյանի խոսքով` շատ են դիմել պատկան մարմիններին, բայց կարծես թե այնտեղ չեն հասկանում, թե ինչ է կատարվում:

Директор компании ВОЛО Армен Кочарян на пресс-конференции членов Союза предприятий передовых технологий и руководителей крупных ИТ-компаний (2 ноября 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 02.11.2022

ՎՕԼՕ ՍՊԸ տնօրեն Արմեն Քոչարյանը

© Sputnik / Aram Nersesyan

«Բազմաթիվ ընկերություններ, որոնք տասնյակ տարիներ բնական միջավայրում զարգացել են և փորձել են ստեղծել համակարգեր, ծրագրեր, որոնք բարդ խնդիրներ են լուծում, այսօր կանգնած են քայքայման եզրին։ Արդեն այն վիճակն է, երբ այդ ընկերությունները համապատասխան միջոցներ չունեն այդ ծրագրերն անելու համար, հարցականի տակ է դրվում նաև այդ կազմակերպությունների աշխատավարձային բյուջեն։ Խնդրին շուտափույթ լուծում չտալը, արագ չարձագանքելը կհանգեցնի նրան, որ հետո վերականգնվելը շատ երկար տարիներ կպահանջի»,– ասաց նա։

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերությունների ղեկավարները վստահեցնում են` հաշվի առնելով ներկայիս իրավիճակը և մարտահրավերները, խիստ անհրաժեշտ է արտարժույթի արժեզրկման հետևանքով առաջացած ռիսկերի մեղմացմանն ուղղված նախագիծը օր առաջ ընդունել։ Սա, ըստ նրանց, հնարավորություն կտա ոչ միայն պահպանել ՏՏ և ԲՏ ոլորտներում գործող ընկերությունների աշխատատեղերը, այլև կնպաստի երկրի տեխնոլոգիական և անվտանգային թիկունքի ապահովմանը։

ՏՏ ոլորտ ՀՀ Կառավարություն Հայաստան ՏՏ ընկերություններ Հայկ Չոբանյան

Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան
Ամերիկացիների 1/3-րդի տվյալները կարող էին գողացվել ԱՄՆ առողջապահական համակարգի խոշորագույն կիբերհարձակման արդյունքում
Առաջին արտասահմանյան այցը երդմնակալությունից հետո. հայտնի են դարձել Պուտինի՝ Չինաստան այցի ժամկետները
Ավելին
Ավելին