f

Անկախ

Հորդանանից գնված զենքը չի մատակարարվել. Հայաստանը տույժ է պահանջում. Civilnet.am


Ֆինանսների նախարարության պետական գնումների համակարգում՝ Gnumner.minfin.am-ում, հրապարակվել է պաշտպանության նախարարության հայտարարությունը՝ զենք արտադրող հորդանանական ընկերության հետ պայմանագիրը միակողմանի լուծելու վերաբերյալ, գրում է Civilnet.am-ը:

Հայտարարությանը կից դրված է ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանի ստորագրությամբ նամակը՝ ուղղված «Ջադարա Էքուիփմենթ ընդ Դիֆենս Սիսթեմս» ընկերությանը, որում նշվում է, որ վերջինս չի մատակարարել 2021-ի օգոստոսի 6-ին կնքված պայմանագրով նախատեսված ապրանքը, որը պետք է արվեր դեռ 2021-ին։

ՊՆ-ն այս տարվա հոկտեմբերի 10-ին միակողմանի ամբողջությամբ լուծարել է պայմանագիրը և ընկերությունից պահանջում է ծանուցումը ստանալուց հինգ օրվա ընթացքում Հայաստանին փոխանցել 23,2 մլն դրամ՝ որպես տույժ։

Նամակը Gnumner.minfin.am-ում կայքում հրապարակվել է 2022-ի հոկտեմբերի 12-ին։

Ինչ կարող էր հորդանանական ընկերությունը մատակարարել Հայաստան

«Ջադարա Էքուիփմենթ ընդ Դիֆենս Սիսթեմս»-ը (Jadara Equipment & Defence Systems) հորդանանական ընկերություն է, որը զբաղվում է զենքի արտադրությամբ։ Այն Հորդանանի ՊՆ-ին կից գործող Հորդանանի նախագծման և մշակման բյուրոյի դուստր ձեռնարկություն է։

Ընկերությունն առավել հայտնի է կարճ և միջին հեռահարության հակատանկային համակարգերով, մասնավորապես, ռուսական ՁՀՆ-32 (РПГ-32) ձեռքի հակատանկային նռնականետերի արտադրությամբ, որոնք Հորդանանում ստացել են «Նաշշաբ» անվանումը։ Զենքի մասերը լիցենզիայի հիման վրա նախկինում ներկրվում էին Ռուսաստանից։ Տարիների ընթացքում մասերի զգալի մասն արդեն տեղում է արտադրվում, սակայն Ռուսաստանից կախվածությունը շարունակում է որոշիչ մնալ։ Այս նռնականետը կիրառվում է Հորդանանի զինուժի կողմից, ինչպես նաև արտահանվել է Եգիպտոս, Իրաք, ԱՄԷ և Թունիս։

Ընկերությունը նաև արտադրում է «Տերմինատոր» անվանումով հակատանկային համակարգը, որը, ըստ որոշ աղբյուրների, հիմնված է ուկրաինական «Կորսար» համակարգի վրա կամ դրա կրկնօրինակն է։ «Ջադարա»-ի մյուս արտադրանքներն են՝ օպտիկական, գիշերային տեսանելիության և ջերմատեսիլ սարքեր, դիպուկահար հրացան։

Ադրբեջանի հետ համատեղ արտադրություն

Բաց տվյալներից հնարավոր չէ հստակ ասել, թե այս համակարգերից կամ սարքերից որո՛նց ձեռք բերման համար էր ՊՆ-ն կնքել պայմանագիր «Ջադարա»-ի հետ։ #CivilNetCheck-ը հարցումով դիմել է ընկերությանը՝ փորձելով մանրամասներ ճշտել գործարքի և դրա ձախողման պատճառների մասին։

Հայաստանը Հորդանանից սկսել է զենք ձեռք բերել առնվազն չորս տարի առաջ՝ 2018-ին։ Ըստ Ստոկհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտի (SIPRI) զենքի առևտրի տվյալների բազայի՝ 2018 թվականին Հայաստանը Հորդանանից ձեռք է բերել սովետական արտադրության չորս «Օսա-ԱԿ» (Оса-АК) զենիթահրթիռային համալիր և այդ համալիրների համար 120 միավոր 9М33 հրթիռ։ Դրանք մատակարարվել են 2019-ին, ինչի մասին հանրայնացվեց 2019-ի դեկտեմբերին։ Այն, որ դրանք ձեռք են բերվել Հորդանանից, հաստատել են ՊՆ աղբյուրները։

Ապրանքի մատակարարման ձախողման պատճառներից կարող է լինել «Ջադարա»-ի համագործակցությունն Ադրբեջանի հետ։ Այս տարվա սեպտեմբերին հայտնի դարձավ, որ ընկերությունը և Ադրբեջանի ՊՆ-ն համատեղ մշակել են 152 մմ տրամաչափով հակատանկային «Terminator-FM» հրթիռային համակարգը։ Հեղինակավոր Jane’s ռազմական պարբերականի փոխանցմամբ՝ դրա համատեղ մշակումը սկսվել է 2021-ին։

«Պատրոն Դավոյի» դառը փորձը

Համացանցում 2020-ի վերջին հայտնվել էին ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի և «Ջադարա» ընկերության գործադիր տնօրեն Այման Մաշուքայի միջև նամակագրությունը՝ թվագրված 2019-ի հոկտեմբերով։

Ըստ դրանց՝ պայմանավորվածություն է եղել, որ Հայաստանը ձեռք բերի 10 միավոր ՁՀՆ-32 (РПГ-32) ձեռքի նռնականետի արձակման կայան՝ 300 մարտական և 100 ուսումնական արկով։ Սակայն «Ջադարա»-ի տնօրենը նամակ է ուղղել գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին՝ հայտնելով որ ընկերությունը չեղարկել է գործարքը այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ հայկական կողմից պայմանագիրը ստրագրելու է ոչ թե ՊՆ-ը, այլ միջնորդ, օֆշորային Royalsys Engineering ընկերությունը։

Հատկանշական է, որ հոկտեմբերի 24-ին Դավթյանը այցելել էր Հորդանան, որտեղ հանդիպել էր Հորդանանի զինված ուժերի շտաբերի պետերի միավորված կոմիտեի նախագահ, գեներալ-մայոր Յուսեֆ Ահմադ Ալ-Հունաիտիի հետ։

Նշենք, որ Royalsys Engineering ընկերությունը պատկանում է «Պատրոն Դավո» մականունով հայտնի Դավիթ Գալստյանին, որը տարիներ շարունակ զենք և սպառազինություն է մատակարարել ՀՀ զինված ուժերին։ Գալստյանին 2021-ի սկզբին մեղադրանք էր առաջադրվել ԱԱԾ-ի կողմից՝ առանձնապես խոշոր չափերով յուրացման համար։ Ընդհանուր առմամբ Գալստյանն անցնում է ԱԱԾ-ում քննվող չորս քրեական գործերով, որոնք վերաբերում են նրան պատկանող ընկերությունների կողմից մատակարարումներին։

Փաստացի, Պաշտպանության նախարարությունը երեք տարվա ընթացքում երկու անգամ ձախողել է հորդանական «Ջավադա» ընկերությունից հակատանկային միջոցների ձեռքբերումը։

զենք Հորդանան Հայաստան ՀՀ ՊՆ

Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ավելին
Ավելին