f

Անկախ

«Ի վերջո մի օր ես տուն եմ գնալու․․․ իմ գոյության նպատակը դա է, որ ես մի օր վերադառնամ իմ Քարվաճառ»


«Քարվաճառը յուրահատուկ, ինքնատիպ ու հարազատ  վայր է։ Քարվաճառն  այն տեղն է, որտեղ ես ինձ իմ տանն եմ զգում։ Քարվաճառն իմ տունն է»,- ասում է 17-ամյա Լենա Ղազարյանը՝ խոսելով հայրենի Քարվաճառի մասին։

Նա հիշում է՝ 2020-ի սեպտեմբերի 27-ին ընդամենը մեկ տաք բլուզ վերցրած դուրս է եկել տնից՝ համոզված լինելով, որ մի քանի օր անց վերադառնալու է։ Ու մինչ օրս չի կարողանում համակերպվել այն իրողությանը, որ Քարվաճառն այլևս հայկական չէ, որ իր հայրենի քաղաքին այդպես էլ չկարողացավ վերջին հրաժեշտը տալ։

«44 օր ես ամեն օր քնել ու արթնացել եմ զոհերի անունները լսելով։ Ես մտածում էի, որ նրանք հենց դրա համար են զոհվել, որ մենք հետ գնանք։ Քանի որ միշտ լսում էի, որ Քարվաճառը չի ընկել, հանգիստ էի ու վստահ, որ  ես  տուն եմ գնալու։ Եթե նախկինում կարող է կասկածեի, այն ժամանակ վստահ էի, որ և ես Քարվաճառում եմ ապրելու, իմ երեխաներն այդ հողի վրա են մեծանալու,- ասում է Լենան։- Ես հիմա էլ եմ վստահ, որ իմ երեխաներն այդ հողի վրա են մեծանալու։ Ես հիմա էլ գիտեմ, որ  Քարվաճառ եմ վերադառնալու։ Կյանքն այդպես չի աշխատում։ Չի կարող  այնպես լինել, որ ես Քարվաճառ չգնամ։ Ի  վերջո մի օր ես տուն եմ գնալու։  Ես հիմա դրա համար եմ ապրում, իմ գոյության նպատակը դա է, որ ես մի օր վերադառնամ իմ Քարվաճառ։ Ու այսօր ինչ անում եմ, հենց դրան է միտված՝  որ իմ երկիրը մի օր այնքան ուժեղ լինի, որ հետ  վերցնի իր բնակավայրերը,  և առաջինը իմ Քարվաճառը»։

«Որքան շատ էի շփվում, այնքան ինձ տեղացի էի զգում»

Լենան ընտանիքի հետ Թալինից Քարվաճառ է տեղափոխվել  2010թ․, երբ դեռ 5 տարեկան էր։ Հիշում է՝ հայրը զինվորական էր, ծառայում էր Քարվաճառում,  օրերով նրան չէին տեսնում։ Ուստի որոշեցին Արցախ տեղափոխվել՝ ընտանիքով միասին լինելու համար։

Նրանց հետ Քարվաճառում է հաստատվել նաև հորեղբոր ընտանիքը։ Հիշում է՝ սկզբնական տարիներին նույն տանն են ապրել, մինչև հորեղբայրն իր համար նոր տուն է կառուցել ու առանձնացել։

«Առաջին օրը  բոլորս մի սենյակի մեջ ենք քնել, քանի որ այլ տարբերակ չկար»,- Քարվաճառի հետ կապված առաջին հուշերով է կիսվում Լենան։ Նա պատմում է, որ նոր վայրում իր համար ամեն բան զարմանալի էր՝ իրենց տան առջևով անցնող ձիերի երամակը, կովերի  նախիրը, շուրջբոլորը մրգերով ծանրաբեռնված պտղատու ծառերը, որոնցից ազատ կարող էին բերքը հավաքել։

Լենան վստահեցնում է՝ աշխատասեր մարդը Քարվաճառում կարող էր հանգիստ ապրուստ ստեղծել ու բարեկեցիկ կյանք ունենալ։ Իրենց ընտանիքն էլ կարողացել էր զրոյից տնտեսություն հիմնել։ Վերջին տարիներին արդեն ունեին և այգի, և մշակովի հողեր, զբաղվում էին և անասնապահությամբ, և մեղվապահությամբ, ստեղծել էին ամեն պայման բարեկեցիկ կյանքի համար։

Խոսելով Քարվաճառում յուրային դառնալու գործընթացի մասին՝ Լենան պատմում է, որ դպրոցում է դարձել քարվաճառցի։ «Որքան շատ էի շփվում, այնքան ինձ տեղացի էի զգում»,- ասում է նա։

«Մեր նորակառույց դպրոցի առաջին առաջինդասարանցին եմ եղել։ Լավ հիշում եմ՝ երբ առաջին անգամ գնացինք դպրոց, դա մեծ տոն էր բոլոր քարվաճառցիների համար։ Դպրոցում լավ միջավայր էր։ Մեր դպրոցը կրթության բարձր որակ ուներ»,- ասում է Լենան՝ հավելելով, որ հայրենազրկումից հետո մի քանի դպրոց է արդեն փոխել ու համոզվել, որ Քարվաճառի դպրոցը լավագույնն էր։

Դպրոցական կյանքից  հատկապես ջերմությամբ է հիշում Մեղրի փառատոնը, որին դասարանով ամենայն լրջությամբ էին պատրաստվում։ «Մեզ մոտեցավ Արցախի նախագահ Բակո Սահակյանը, տեսավ, որ շատ ոգևորված ենք, ասաց՝ այստեղ որը դուք եք պատրաստել, բոլորը գնում եմ։ Ու քանի որ ամեն ինչ մենք էինք պատրաստել, ամեն բան մեր ձեռքի աշխատանքն էր, ամեն ինչ գնեց։ Մեր դասարանի մասշտաբով մեծ գումար աշխատեցինք ու հետագայում էքսկուրսիաների գնացինք»,- հիշում է նա։

Իսկ դպրոցական «Շավիղ» թերթը, որտեղ տպագրվել է իր առաջին բանաստեղծությունը, մինչև հիմա առանձնահատուկ հոգածությամբ է պահում։

Կարոտով է հիշում նաև տարիներ շարունակ որևէ փոփոխություն չտեսած ավերակները, որտեղ ընկերներով խաղում էին, քարերից հավաքած  «ինքնաշեն կառույցը», որը երեխաներով հաստատակամորեն ուզում էին եկեղեցի դարձնել։

«Հայրս առավոտ շուտ մտավ մեր սենյակ ու արթնացրեց, ասաց՝ պատերազմ է սկսվել․․․»

«Սեպտեմբերի 27-ը ոչ աշխատանքային օր էր։ Քույրերով (չորս քույր են-հեղ․) քնած էինք։ Հայրս առավոտ շուտ մտավ մեր սենյակ ու արթնացրեց, ասաց՝ պատերազմ է սկսվել»,- հիշում է նա։

«Այդ իրավիճակում մաման գնաց գոմ, կովերին կթեց, կաթը բերեց, բայց կովերին դաշտ չտարանք։ Մամանք հետո հաց սարքեց։ Մեզ մոտ կրակոցները լսվում էին»,- պատմում է Լենան՝ հավելելով, որ քաղաքի տղամարդկանցով խորհրդակցել ու որոշել են, որ կանայք ու երեխաները պետք է հեռանան՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

«Պապան եկավ, ասաց, որ մի քանի ամենաանհրաժեշտ իրերը վերցնենք ու նստենք մեքենան։ Մի Opel-ի  մեջ տեղավորվել ենք 10 հոգով՝ մեր ու հորեղբորս ընտանիքը։ Մի պահ ճանապարհին մեր մեքենան չէր բարձրանում, մի քանի հոգով իջանք։ Մի մեքենա կանգնեց, առաջարկեց նստել։ Անծանոթներ էին, որ հյուր էին եկել, հիմա հեռանում էին, մեզ մինչև Վարդենիս հասցրեցին։ Հայրս մեզ թողեց Թալինի շրջանի Ակունք գյուղում՝ տատիկի տանը, ու ինքը գնաց։ Դրանից հետո մինչև համաձայնագիրը 2 անգամ է եկել մեզ տեսակցության»,- պատմում է Լենան։

«Առաջին անգամ որ եկավ, ասաց, որ երկու կողմերն էլ շատ զոհեր ունեն, պատմում էր ֆոսֆորային անձրևների մասին։ Ասաց, որ լիքը բան չի պատմում, քանի որ մեր իմանալունը և մեր լսելունը չէ,- ասում է նա։-Այդ ամենն ինձ համար սարսափելի էր, չէի կարողանում հավատալ, որ այդ ամենը տեղի է ունենում այնտեղ, որտեղ ես եմ ապրել։ Բայց քանի որ Քարվաճառը մինչև վերջին պահն անառիկ էր, ես վստահ էի, որ հետ եմ գնալու»։

Իսկ ստորագրությամբ Քարվաճառը հանձնելու լուրը ստացել է առավոտյան։ «Արթնացա  աղմուկից, տանը բոլորը միմյանց խառնված խոսում էին։ Ասացին, որ Քարվաճառն էլ չկա, ստորագրությամբ Քարվաճառն էլ են տվել։ Չհավատացի, ասացի, որ պետք է պաշտոնական աղբյուրները ստուգել։ Երբ բացեցի, տեսա, արդեն հասկացա, որ դա իրողություն է։ Այդ ողջ օրը լացել եմ»,- հիշում է նա՝ հավելելով, որ թվում էր, թե այլևս որևէ տեղ չի կարողանալու հանգիստ ապրել։ Բայց հետո նրա ընկերներից մեկը կարողանում է մոտիվացնել նրան՝ ասելով, որ իր համար առաքելություն պետք է դարձնի լավ սովորելը, հայրենիքը զարգացնելը, որ մի օր կարողանա Քարվաճառ վերադառնալ։ 

«Այս տարի հունվարի 11-ին նա էլ  զոհվեց, ծառայում էր։ Իմ իմացած ամենահայրենասեր մարդկանցից էր,- ասում է նա։-Եվ հիմա ես գիտեմ, որ  պարտավոր եմ ապրել բոլոր նրանց համար, ովքեր չեն ապրել»։

Հարցին, թե ներկա պայմաններում ինչպես է պատկերացնում կորսված հայրենիքի ազատագրումը՝ Լենան ասում է, որ պետք է այդ հույսն ունենանք, որ ապագայում կարողանանք մեր հողերն ազատագրել։ Վստահ է՝ մեր կորուստների ու ներկա խնդիրների պատճառը կառավարման վատ համակարգն է։ Ուստի որոշել է կառավարում սովորել, որպեսզի կարողանա իր ներդրումն ունենալ այդ համակարգի բերալավման գործում։

Խոսելով կորուստների պատճառների մասին՝ Լենան մատնանշում է նաև հայրենիքը չճանաչելը։ Ասում է՝ երբ նոր էր Քարվաճառից տեղափոխվել, շատերը չգիտեին, թե որտեղ է Քարվաճառը, չգիտեին, թե որ տեղանունով բնակավայրը որտեղ է գտնվում։

«Մենք Քարվաճառում ողջ Հայաստանն ուսումնասիրում էինք, քանի որ սա մեր կարծիքով մեր հողն էր, ու մենք Քարվաճառն էլ Հայաստան էինք համարում։ Իսկ այստեղ մարդիկ մինչև հիմա Արցախը չեն զգում և չեն ճանաչում»,- ասում է նա։

Ներկայում Լենան ապրում է Թալինում, այստեղ հասցրել է ընկերանալ բոլորի հետ, ներգրավված է համայնքային մի շարք ծրագրերում։ Ասում է՝ հենց Քարվաճառն է իրեն ոչ անտարբեր, հոգատար քաղաքացի դարձրել։

«Ես արդեն մի անգամ կորցրել եմ ու զղջացել եմ, որ ամբողջությամբ չեմ գնահատել իմ ունեցածը։  Հիմա, եթե մի անգամ էլ կորցնեմ ու էլի զղջամ, արդեն շատ կլինի։ Պետք է այնպես անեմ, որ էլ չզղջամ։  Հիմա ես մտածում եմ՝ եթե Թալինը զարգացնեմ, մի քար ավել կշարեմ այն ճանապարհի վրա, որով պետք է քայլեմ ու գնամ Քարվաճառ»,- կյանքի իր բանաձևն է ներկայացնում Լենան։

 

կորսված հայրենիք Քարվաճառ Արցախ 44-օրյա պատերազմ հայրենիք խմբագրի ընտրանի

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին