f

Անկախ

Օրական 30-ից 40 մեքենա է ստուգվում, իսկ մեր ապրանքը փչանում է. Լարսում 18 օր հերթի մեջ սպասող վարորդ


Լարսի անցակետում արդեն երկու շաբաթից ավելի է՝ կուտակումներ են։ Ռուսական կողմն անցակետերում խստացրել է հսկողությունը, ինչի պատճառով էլ հայկական բեռնատարները տասը օրից ավելի է՝ կանգնած են վրացական կողմում։

Հերթի մեջ արդեն 18 օր սպասող վարորդներից մեկը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ ռուսական անցակետում օրական ընդամենը 30-ից 40 մեքենա է ստուգվում՝ նախկին 300-ի փոխարեն։

Սահմանին մնացած բեռնատարներում նաեւ սննդամթերք կա, որը փչանալու վտանգի առաջ է: Որոշ արտահանողներ այդ պատճառով ստիպված են եղել վերադառնալ Հայաստան:

«Նախկինում ռուսական անցակետը բաց էր թողնում 300–ից 400 մեքենա, հիմա՝ 30–ից 40։ Ռենտգեն են անում ու պրոսմոտր, նախկինում բոլոր մեքենաները չէր ստուգվում, իսկ հիմա բոլորն են ստուգում, դրա համար էլ էդքան քիչ մեքենա է բացթողնվում։

Ես սև սալոր եմ արտահանում, նախկինում երեք կամ չորս օր անց Մոսկվա էի հասնում, իսկ հիմա դեռ անցակետ էլ չեմ հասել։ Ապրանքը սառնարանի մեջ է, բայց փչանալու վտանգը կա։ Մեքենաների մեջ ենք քնում, ցուրտ եղանակ է, պայմաններ չկան։

Մարդիկ կան, որոնք ձուկ են արտահանում, բայց ստիպված վերադարձել են Հայաստան, որովհետև դրա ժամկետը 10–ից15 օր է։ Եթե տանեին էդ ապրանքը չէր ընդունվի»,– պատմեց վարորդներից՝ Արան՝ հավելելով, որ ինքը հերթում սպասելու է մի քանի օր։

«Հստակ չգիտենք՝ երբ կհասնենք, կարող է 5 օր, մեկ շաբաթ, կամ էլ տասը օր տևի»,– ընդգծեց նա։

Հայաստանի գերատեսչությունները չեն մեկնաբանում՝ այս իրավիճակում ինչ քայլեր են նախատեսում հայ արտահանողներին օգնելու համար: Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից մեզ հետ զրույցում ասացին, որ խնդիրն իրենց իրավասության շրջանակներից դուրս է։

«Խնդիրը պայմանավորված է նրանով, որ ռուսական կողմը շատ խստացրել է անցակետերում հսկողությունը, մեկ օրվա ընթացքում քիչ մեքենաներ են անցնում, այդ պատճառով էլ մեծ խցանումներ են առաջացել։ Խնդիրը նախարարության իրավասության շրջանակներից դուրս է»,– ասաց ՏԿԵ նախարարության մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը։

Մեկնաբանությունից խուսափեց Էկոնոմիկայի փոխնախարար Արմեն Արզումանյանը, որն ի պաշտոնե համակարգում է նաեւ Լարսի անցակետին առնչվող կապված խնդիրները:

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությանը կից նորանշանակ մաքսային կցորդը՝ Վահան Հակոբյանն էլ դեռ չի անցել իր պարտականությունների կատարմանը։ ՊԵԿ–ից նշեցին, որ «գոյություն ունի որոշակի ընթացակարգ, որը մաքսային նորանշանակ կցորդը պարտավոր է անցնել։ Մասնավորապես, հաջորդ շաբաթ նախատեսվում է մաքսային կցորդին ներկայացնել ՌԴ դաշնային մաքսային ծառայության ղեկավարին, որից հետո նա անմիջապես կանցնի իր պարտականությունների կատարմանը Վերին Լարսում»։

Վերին լարս ավտոմեքենա ստուգումներ Վրաստան Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին