f

Անկախ

«Հրապարակ». Պատգամավորները «լեւի՞» են գնում, որ ուզում են գաղտնի պահել


«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի ավտոտնտեսությունն ունի համալրման խնդիր, քանի որ առկա 46 ավտոմեքենայից չորսը ներկայացված է օտարման, 20-ից ավելի մեքենաների հետագա շահագործումն էլ համարվում է բավականին ծախսատար եւ ոչ արդյունավետ։ Դրա համար ԱԺ աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանը մտադիր է ԱԺ աշխատակազմի համար 2023 թ․ ձեռք բերել 17 էլեկտրամոբիլ՝ որպես խնայող եւ էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոց։ Բայց 2023-ի բյուջեի նախագծում այդ որոշումը տեղ չի գտել, քանի որ կառավարությունը մերժել է ֆինանսավորել ԱԺ աշխատակազմի «էկոլոգիապես մաքուր» գաղափարները։ Բյուջեի քննարկումների ժամանակ ՔՊ-ական Վիգեն Խաչատրյանն առաջարկեց հրաժարվել, առհասարակ, ծառայողական մեքենաներից եւ օգտվել տաքսիներից՝ օրինակ վերցնելով այլ երկրների փորձից, որով կնպաստեն ինչպես ծախսերի կրճատմանը, այնպես էլ «պադավատապետությունից» կհրաժարվեն։ Վահան Նարիբեկյանը հակադրվեց այդ գաղափարին։ «Հրատապ բաներ կան, որ, միանշանակ, չի լինի տաքսիով անել, կամ չես կարող վստահել տաքսու վարորդին, որ ինքը քեզ կոնկրետ տեղ պիտի տանի, որ քո պայմանավորվածությունը գաղտնի պետք է մնա, դրա համար կան էդ վարորդները»,- ասաց Նարիբեկյանը։

Ի դեպ, Խաչատրյանն ակնարկեց նաեւ, որ պատգամավորների գործուղումները շատ են, մեծ կազմով են գնում, ու այդքան էլ արդյունավետ չեն անցնում։ «Իրականում, նկատվում է, որ կարելի էր ավելի արդյունավետ աշխատել էդ մասով»,- ասաց պատգամավորը, ով գործուղումների գնալու ցանկություն չունի։ Նարիբեկյանն էլ հաստատեց, որ 2022 թ․ գործուղումները 2021-ի նկատմամբ 27-ով աճել են, իսկ այս պահին փաստացի ինն ամսվա ընթացքում եղել են 82-ը, բայց ինքը կողմ է գործուղումներին, որովհետեւ «ցանկացած մարդու մոտ առաջանում է նոր միտք՝ ավելի լավ Ազգային ժողով կամ ավելի լավ Հայաստան ունենալու համար»։

Վահան Նարիբեկյանը մեզ հետ զրույցում մանրամասնեց ավտոպարկը թարմացնելու եւ էլեկտրական մեքենաների անցնելու իրենց ցանկությունը։

«Որովհետեւ խնայողական են, որովհետեւ առկա մեքենաները 2007-2008 թթ․ մեքենաներ են եւ 300 հազար կմ վազքն անցել են արդեն, շարժիչները խափանվել են, արդեն ծախսատար են»,- ասաց Նարիբեկյանը։ Նա նշեց, որ նախատեսում էին Volkswagen ID4 մակնիշի էլեկտրական մեքենաներ ձեռք բերել, որոնք այս պահին շուկայում ամենաէժանն են, եւ մեկ լիցքավորմամբ ամենաերկար ճանապարհը հենց դրանք են անցնում։ Սակայն կառավարությունը մերժել է այս ծրագիրը։

Վիգեն Խաչատրյանն առաջարկում է տաքսիներից օգտվել, դա Ձեզ համար ընդունելի տարբերակ չէ՞։ Ի դեպ,   նմանատիպ մի մոդել, որքան հիշում եմ, ժամանակին   առաջարկում էր Դավիթ Հարությունյանը։

- Ես ասացի, որ որոշ չափով ես ընդունում եմ դա, բայց լինում են դեպքեր, որ տվյալ ուղեւորների գաղտնիությունը պետք է պահվի, թե ուր են իրենք գնում, եւ նպատակահարմար չէ, որ իմանան։

Ժողովրդից թաքուն տե՞ղ են գնում պատգամավորները,   աշխատակազմի անդամները։

- Կարող են եւ գնալ։

Ո՞ւր։

- Ի՞նչ իմանամ, իրենց հարցրեք։

- «Լեւի՞» են գնում։ Նախկինում, օրինակ,   պատգամավորները հենց այդ նպատակով էին ձգտում   քողարկել իրենց մեքենաները։ Հիմա այդ ո՞ւր պետք է գնան ձեր պատգամավորները, որ չեն ուզում՝ իմացվի։ Թաքուն   տեղե՞ր են գնում։

- Կարող է, ես չեմ կարող ասել։

Այս ընթացքում եղե՞լ է նման դեպք, որ պատգամավորներն ինչ-որ թաքուն տեղեր են գնացել։

- Չեմ կարող ասել, ի՞նչ իմանամ, ես իրենց հետ չեմ եղել։

Որտեղի՞ց Ձեզ այդ վստահությունը, որ իրենք կարող է եւ   գնում են նման տեղեր։

- Ենթադրում եմ։

Իսկ Դուք՝ որպես ԱԺ աշխատակազմի ղեկավար, թաքուն   տեղեր գնո՞ւմ եք։

- Ոչ։

Այսինքն՝ Դուք կարող եք տաքսիներով էլ ազատ   տեղաշարժվել։

- Միանշանակ։

Հանձնաժողովի նախագահների մեքենաների   փոխարինման կարիք կա՞, թե՞ ոչ։

- Այո, կա։ Դեռ միայն ԱԺ փոխնախագահների մեքենաներն են, որ քիչ թե շատ թարմ են՝ 2018 թվականի արտադրության են, իսկ դրանից ներքեւի մեքենաներն արդեն տասը տարեկան եւ բարձր են։

Ասացիք՝ գործուղումների թիվն ավելացել է։ Մենք էլ ենք   նկատել, որ շատ հաճախ են պատգամավորները մեկնում   գործուղումների, չե՞ք կարծում, որ սա բյուջեի վատնում է,   ինչի համար հաճախ էինք քննադատում նախկին   պատգամավորներին։

- Ես էդ կարծիքին չեմ։

Օրինակ՝ Դուք ի՞նչ օգուտ եք տվել պետությանը,   հայրենիքին, երբ մեկնել եք գործուղման։

- Էն, ինչը որ անում ենք տարվա ընթացքում, դրա առնվազն 2 տոկոսը գործուղումների եւ փորձի փոխանակման արդյունք է։

Պարզապես, ձեր պատգամավորներից ոչ բոլորն են   շրջագայել նախորդ իշխանությունների օրոք, հիմա իրենց   համար շրջագայելու հիանալի առիթ է, եւ նրանց   լուսանկարներից ու ոգեւորված  գրառումներից, սելֆիներից հասկանում ենք, որ այդ գործուղումներն ավելի շատ   զբոսաշրջային բնույթ են կրում։

- Դա քաղաքական եւ պատգամավորներին ուղղված հարց է, ինձ հետ կապ չունի։

Ձեր դեպքում էլ է դա հնարավոր ասել՝ շատ եք մեկնում   գործուղումների, թեպետ Դուք հարուստ պաշտոնյա եք,   նախկինում ճամփորդած կլինեք։

- Շնորհակալություն, համեմատական կարգով՝ գուցե։ Բայց ես իմ լուսանկարները չեմ հրապարակում։ Իմ գործուղումները՝ բոլորը երեւում են մեր կայքում, թե ինչ ենք արել, ինչ աշխատանքներ ենք տարել, ում հետ ենք հանդիպել, եւ դրա արդյունավետությունը, ինձ թվում է, բոլոր պատգամավորները զգում են։

ԱԺ աշխատակազմի ղեկավարները, իհարկե, նախկինում էլ են մեկնել գործուղումների, բայց առաջին պլան այսքան   մղված չեն եղել, հանդիպումների ժամանակ առաջին   շարքերում չեն կանգնել, օրինակ՝ Նենսի Փելոսիի կողքը,   գործուղումների ամենաշատ մեկնողներից չեն եղել։ Հիմա,   ինչո՞վ է պայմանավորված Ձեր այս ակտիվությունը։

- Այս շենքում թիվ մեկ պատասխանատուն ես եմ։

Իսկ թիվ մեկ մեղավո՞րը։

- Մեղավո՞րը։ Նայած՝ ինչում։ Քաղաքական հարցերում, իհարկե, ոչ, բայց էն, ինչ վերաբերում է աշխատակազմին, էլի ես եմ։

Իսկ քաղաքական հարցերում Ալեն Սիմոնյա՞նն է։

- Միանշանակ՝ այո»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վահան Նարիբեկյան ՀՀ ԱԺ հարցազրույց Հայաստան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին