f

Անկախ

ՔՊ-ն հաղորդագրություն է տարածել վարչության ընտրությունների վերահաշվարկի արդյունքների մասին


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընտրությունների արդյունքները միանշանակ չեն ընդունվել կուսակցությունում եւ վերահաշվարկի դիմում են ներկայացրել։


Մեր տեղեկություններով տեղի է ունեցել ձայների վերահաշվարկ, որի արդյունքում վարչության անդամ ընտրված, ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եւ փախվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի ձայներում փոփոխություններ են եղել, նա դուրս է մնացել վարչության կազմից, փոխարենը վարչության անդամ են դարձել Արսեն Թորոսյանն ու Արմեն Փամբուխչյանը։ Թորոսյանն այդ կարգավիճակի համար ամենակատաղի պայքարն էր տանում։ 

Երեկ ԱԺ ՔՊ խմբակցությունը պետք է հանդիպեր Փաշինյանի հետ, սակայն վերահաշվարկի արդյունքում բացահայտված կեղծիքից Փաշինյանն այնքան է զայրացել, որ չեղարկել է հանդիպումը եւ իր մոտ է կանչել վարչության անդամներին։ Ամենածանրն Արփի Դավոյանի եւ էլի մի քանիսի վիճակն է։

Եվ ահա, ՔՊ-ն քիչ առաջ հաղորդագրություն տարածեց․

«Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Վարչության ընտրությունների առնչությամբ ստացված դիմումի հիման վրա իրականացվել է քվեաթերթիկների վերահաշվարկ։ Ճշգրտումների արդյունքում թեկնածուների առաջին քսանյակն ըստ ստացած քվեների ունի հետևյալ տեսքը․

1․ Փաշինյան Նիկոլ Վովայի (945)
2. Պապիկյան Սուրեն Ռաֆիկի (809)
3. Ռուբինյան Ռուբեն Կարապետի (609)
4. Ավինյան Տիգրան Արմենի (555)
5. Պապոյան Գևորգ Հարությունի (552)
6. Միքայելյան Սասուն Մեխակի (544)
7. Հարությունյան Արայիկ Էդուարդի (542)
8. Դավոյան Արփինե Հրահատի (534)
9. Սանոսյան Գնել Հենզելի (526)
10. Ալեքսանյան Վահագն Հովիկի (520)
11. Սիմոնյան Ալեն Ռոբերտի (508)
12. Հակոբյան Վաղարշակ Սոսի (465)
13. Փամբուխչյան Արմեն Սոկրատի (401)
14. Թորոսյան Արսեն Գևորգի (399)
15. Պետրոսյան Ռոմանոս Վանիչկայի (394)
16. Մաթևոսյան Համբարձում Մամբրեի (391)
17. Կոնջորյան Հայկ Արսենի (384)
18. Հայրապետյան Մխիթար Իոսիֆի (337)
19. Սիմիդյան Հակոբ Կարապետի (333)
20. Արշակյան Հակոբ Վրեժի (331)

Այսպիսով' Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Վարչության անդամներ են ընտրվել.
1․ Փաշինյան Նիկոլ Վովայի
2. Պապիկյան Սուրեն Ռաֆիկի
3. Ռուբինյան Ռուբեն Կարապետի
4. Ավինյան Տիգրան Արմենի
5. Պապոյան Գևորգ Հարությունի
6. Միքայլեյան Սասուն Մեխակի
7. Հարությունյան Արայիկ Էդուարդի
8. Դավոյան Արփինե Հրահատի
9. Սանոսյան Գնել Հենզելի
10. Ալեքսանյան Վահագն Հովիկի
11. Սիմոնյան Ալեն Ռոբերտի
12. Հակոբյան Վաղարշակ Սոսի
13. Փամբուխչյան Արմեն Սոկրատի
14. Թորոսյան Արսեն Գևորգի
15. Պետրոսյան Ռոմանոս Վանիչկայի
ՔՊ 6-րդ համաժողովի Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Արմեն Խոջոյան
ՔՊ Վերահսկող հանձնաժողովի նախագահ Հայկ Ղալումյան»։

 

ՔՊԿ-ում վարչության ընտրություններ վերահաշվարկ խմբագրի ընտրանի Հայաստան

Ազգային հարցերը լուծվում են ազգային միասնությամբ․ պատմաբան
Անցյալում ձեզանից շատ շատերը ոչինչ են եղել. Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին
Խփելով, քարշ տալով տեղափոխել են մեքենա. Կիրանցի բնակիչ
Կառավարությունը սահմանեց էկոպարեկային ծառայողի ծառայողական զենքը պահելու և կրելու կարգը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից
ՄԻՊ Անահիտ Մանասյանը չմեկնաբանեց Կիրանցում տեղի ունեցողը
ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր
«Գլորիա» կարի ֆաբրիկայից 39-ամյա կինը «աջ ձեռքի 1-ին մատի ջնջխված վերք» ախտորոշմամբ հոսպիտալացվել է
Բետոն արտադրող «Նազարյան քուլինգ սիսթեմս» ընկերությունն ազատվեց մաքսատուրքից
Ոստիկանները թույլ չեն տվել պատգամավորին մտնել Կիրանց.առավոտից գյուղ մտնելու համար անձը հաստատող փաստաթուղթ են պահանջում
Կիրանցիներին ծեծելով, ջարդելով տարել են բաժանմունքներ. Իշխանությունը ոչ մի բանի առջև կանգ չի առնում․ Մինասյան
Կոչ ենք անում բոլոր վայրերում շարունակել խաղաղ անհնազանդության գործողությունները. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Կառավարության նիստի օրակարգում 39 հարց է, որից 36-ը չի զեկուցվում. (ուղիղ)
Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի. Բագրատ Սրբազան
Կիրանցի մոտ դանակի գործադրմամբ խուլիգանության վերաբերյալ վարույթով 39-ամյա երեւանցուն մեղադրանք է ներկայացվել. ՔԿ
Պատգամավորները հավանություն են տվել գործող օրենքներին առնչվող մի շարք օրենսդրական նախաձեռնությունների
Ոստիկանության Իջեւանի բաժանմունք բոլոր բերման ենթարկվածներն ազատ արձակվեցին
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին
Գետափ-Մարտունի ճանապարհին սելավատարի խցանման հետևանքով ջրաբերուկները լցվել են ճանապարհի երթևեկելի հատված
Երևանի բուսաբանական այգում կառուցվում է զոհված հերոսների հիշատակին նվիրված պուրակ
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Օրակարգում են ՀՌՀ-ի, ԿԸՀ-ի, ՄԻՊ-ի, Դատախազության հաղորդումները․ ուղիղ
Դատավորը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալիս․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
Ավելին
Ավելին