f

Անկախ

«Հրապարակ»․ Հանրահավաքի կազմակերպիչները չեն ասել, թե ինչ արդյունքներ են ուզում տեսնել


«Հրապարակի» հարցերին պատասխանում է նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը:


- Պարոն Մանուկյան, Դիմադրության շարժման առաջնորդ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ նոյեմբերի 5-ին համազգային հանրահավաք է տեղի ունենալու: Մասնակցելո՞ւ եք հանրահավաքին:

- Իմ մասնակցելով ինչ…. դեռ չգիտեմ, անկեղծ ասած:

- Իշխան Սաղաթելյանը նշում է, որ սա համազգային շարժում է: Հետաքրքիր է` ինչո՞ւ դեռեւս չեք կողմնորոշվել՝ մասնակցել, թե ոչ:

- Հստակ չէ, որովհետեւ կազմակերպիչներն ինձ չեն առաջարկել ելույթ ունենալ, ես էլ իրենց չեմ առաջարկել: Ինչ վերաբերում է ուղղակի հանրահավաք գնալուն, ապա ես դեռ չգիտեմ: Կախված է հանգամանքներից:

- Ի՞նչ եք կարծում՝ այդ հանրահավաքը կտա՞ արդյունք: Կիրակի օրն Արցախում հուժկու հանրահավաք էր….

- Արցախի հանրահավաքը շատ մեծ նշանակություն ունեցավ, եւ դա ազդեցություն թողեց նաեւ Սոչիում տեղի ունեցած հանդիպման վրա: Դա շատ կարեւոր հանրահավաք էր, իսկ այստեղ կայանալիք հանրահավաքը դեռ չի ասել իր նպատակների մասին, դրա համար էլ ես չեմ կարող ասել` կհաջողե՞ն, թե՞ ոչ: Այո, մեծ հանրահավաք կլինի, բայց կազմակերպիչները չեն ասել, թե ինչ արդյունքներ են ուզում տեսնել։

- Նշում եք, որ Արցախում տեղի ունեցած հանրահավաքը Սոչիի հանդիպման վրա ազդեցություն ունեցավ, սակայն Փաշինյանը Սոչիում անգամ չխոսեց Արցախի հարցի մասին, հայտարարության տեքստում ոչ մի բառ չկար Արցախի վերաբերյալ….

- Ես մամուլից տեղեկացա, որ Սոչիում Արցախի հարցի մասին խոսակցություն եղել է: Մանրամասնություններին ոչ մեկս տեղյակ չենք, այնպես որ՝ հստակ գնահատականներ տալ չենք կարող: Հասկանալի են կողմերի շահագրգռվածությունները, բայց ո՛չ ամեն ինչ:
 

 

Վազգեն Մանուկյան հարցազրույց հանրահավաք Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին