f

Անկախ

Արթուր Թովմասյանն ամփոփել է ԵԽ մի խումբ պատգամավորների հետ կայացած հանդիպման արդյունքները


Նոյեմբերի 1-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին ԱՀ խորհրդարանի խմբակցությունների պատասխանատուները, ՀՀ ԱՀ ներկայացուցչությունում  Եվրոպայի ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի նախաձեռնությամբ և մասնակցությամբ հանդիպել են Եվրոպական խորհրդարանի մի խումբ պատգամավորների հետ:

Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ ԵԽ պատգամավորներից հանդիպմանը ներկա էին ԵԺԿ քաղաքական խմբի անդամ Արցախի հետ ԵԽ բարեկամության խմբի համահիմնադիր Պիտեր Վան Դալենին, ԵԽ նախկին փոխնախագահ, իտալացի անկախ պատգամավոր Ֆաբիս Մասիմո Կաստալդոնին, գերմանացի պատգամավոր, ԵՊՌ քաղաքական խմբի անդամ Լարս Պատրիկ Բերգին:

Արթուր Թովմասյանը բարձր է գնահատել  Եվրոպայի ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի՝Արցախի կողքին կանգնելու և արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման պաշտպանության գործում ունեցած դերակատարությունը, Արցախի ժողովրդին ցուցաբերած անվերապահ աջակցությունը:

Երկուստեք քննարկել են 2020թ. աշնանային պատերազմի հետևանքները, ինչպես նաև Արցախի Հանրապետության շուրջ ծավալվող քաղաքական զարգացումները, ներկա և ակնկալվող մարտահրավերները և դրանց դիմագրավելու հնարավոր տարբերակները, տարածաշրջանային տրամադրությունները:

Հանդիպմանն  անդրադարձ է կատարվել  ադրբեջանա- ղարաբաղյան հակամարտության առկա փուլին, Արցախի ժողովրդի անվտանգությանն ու խաղաղ կյանքի իրավունքին, Ադրբեջանի հավակնություններին:

Հյուրերը պատրաստակամություն են հայտնել մշտապես սատարել Արցախի ժողովրդին և կանգնել արցախահայության կողքին:

ԵԽ խորհրդարանականները խոստացել են հաջորդ անգամ ընդլայնված ներկայացուցչական կազմով այցելել տարածաշրջան:

Հայաստան Արթուր Թովմասյան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին