f

Անկախ

2023 թվականի հուլիսի 1-ից նախատեսվում է կենսաթոշակների, նպաստների եւ նվազագույն աշխատավարձի բարձրացում․ Նարեկ Մկրտչյան


2023 թվականի հուլիսի 1-ից նախատեսվում է կենսաթոշակների, նպաստների եւ նվազագույն աշխատավարձի բարձրացում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Աշխատանքի եւ սոցիալական հացերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Մասնավորապես, նվազագույն կենսաթոշակի չափը կբարձրացվի 4,4 հազար դրամով՝ մինչեւ 36 000 դրամ։ Այն կստանան 65  տարեկանը լրացած անձինք։

 

 

Մկրտչյանը նաեւ հայտնեց, որ իշխանությունը մտադիր է վերանայել աշխատանքային թոշակների հաշվարկի բանաձեւը։ Այսպես, 11 տարեկանից մեկ տարվա ստաժը կհաշվարկվի 525 դրամով՝ ներկայիս 500 դրամի փոխարեն, իսկ զինվորականների դեպքում՝ 1700 դրամ ներկայիս 1600-ի փոխարեն (առաջին տասը տարվա համար հաշվարկվում է հազարական դրամ)։

Բացի այդ, պարտադիր ժամկետային ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության կենսաթոշակի չափը 1-ին կարգի հաշմանդամության համար կհասցվի 50 600 դրամի՝ ներկայիս 46 000 դրամի փոխարեն, 2-րդ խմբի հաշմանդամի համար` 41 400 դրամ` 36 000 դրամի փոխարեն եւ 3-րդ խմբի հաշմանդամի համար 38 000 դրամ` այժմ գործող 33 000 դրամի փոխարեն։

«Զոհված ժամկետային զինծառայողների ընտանիքներին տրվող կենսաթոշակը 2023 թվականի հուլիսից կդառնա 38 000 դրամ` ներկայիս 33 000 դրամի փոխարեն»,-պարզաբանեց նախարարը։

89629 նպաստառու ընտանիքներին տրվող նպաստի միջին չափը հաջորդ տարվա հուլիսից կկազմի 33 350 դրամ։

Նվազագույն աշխատավարձը եւս կբարձրանա` 68 000 դրամից դառնալով 75 000 դրամ։

Նարեկ Մկրտչյան ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Հայաստան

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին