f

Անկախ

«Երեւանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնը» այս տարի կանցկացվի Կոտայքի մարզում


«Երեւանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնը» այս տարի կանցկացվի Կոտայքի մարզում: Պաշտոնական բացումը տեղի կունենա Հրազդանում:

«Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնը» Երևանում առաջին անգամ անցկացնելուց հետո, փառատոնի կազմկոմիտեի որոշմամբ, ամեն տարի փառատոնը մեկ մարզում անցկացնելու ծրագրով են հանդես գալիս: Ամենամյա փառատոնը նախորդ տարիներին անց է կացվել Գեղարքունիքի և Լոռու մարզերում:

«Հայկական կինոյի ինդուստրիալ զարգացման» մշակութային հիմնադրամի և «Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնի» նախաձեռնությամբ, այս տարի` նոյեմբերի 18-20-ը, հոբելյանական 5-րդ փառատոնը տեղի կունենա Կոտայքի մարզի երեք քաղաքներում` Հրազդանում, Ծաղկաձորում և Աբովյանում:

Կինոփառատոնը նպատակ ունի նպաստել նոր կինոսերնդի ձևավորմանը, օժանդակել երիտասարդ ստեղծագործողներին` գտնելու իրենց տեղը ժամանակակից կինոյում, ամրապնդել կապը Հայաստանի և օտարերկրյա կինոգործիչների միջև և խթանել փորձի փոխանակմանը:

Կինոփառատոնի պաշտոնական բացման անցկացման քաղաքի ընտրությունը խորհրդանշական է: Այն տեղի կունենա «ՀՀ 2022 թվականի Երիտասարդական մայրաքաղաք» հռչակված Հրազդանում:

«Փառատոնը հանդես կգա հագեցած և հետաքրքիր ծրագրով: Հանդիսատեսի համար ընտրված են տարբեր ժանրերի` կոմեդիայի, դրամայի և մելոդրամայի ֆիլմեր: Պետք է նշեմ, որ փառատոնին ներկա կգտնվեն մի շարք ֆիլմերի հեղինակներ` հայկական և արտասահմանյան կինոյից: Հայկական ծրագրի բոլոր ֆիլմերի հեղինակները ներկա կլինեն ցուցադրություններին, ինչպես նաև` արտերկրից հյուրեր կմասնակցեն և փառատոնին կներկայացնեն իրենց հեղինակային ֆիլմերը»,- մեզ հետ զրույցում ասաց «Հայկական կինոյի ինդուստրիալ զարգացման» մշակութային հիմնադրամի համահիմնադիր, «Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնի» հիմնադիր տնօրեն Գուժ Թադևոսյանը:

Նրա խոսքով` գրեթե ավարտված են նախապատրաստական աշխատանքները, իսկ այս պահին ընթացիկ աշխատանքներ են իրականացվում փառատոնի կազմակերպչական հարցերում և արդեն պատրաստվում են փառատոնի անցկացմանը:

Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնն այս տարի ստացել է հինգ հարյուր քսանչորս հայտ` վաթսունութ երկրից: Մրցութային ծրագրում ընդգրկվել է երեսուներեք ֆիլմ` տասը երկրից, որից տասնութը հանդիսատեսին կներկայացվի ազգային ծրագրում, իսկ մնացած տասնհինգը` միջազգային ծրագրում:

Դրանք կարճամետրաժ ֆիլմեր են` տարբեր ժանրային ընդգրկումներով` կոմեդիա, դրամա, մելոդրամա:

Կինոփառատոնն ունի միջազգային ժյուրի, որը կդիտի բոլոր ֆիլմերն ու վերջում կհանձնի մրցանակներ: Ժյուրիի կազմում ընդգրկված են դերասանուհի, հաղորդավար Սաթենիկ Ղազարյանը, կինոօպերատոր, մոնտաժի ռեժիսոր Նիկիտա Կորնևը` կինոքննադատ, ռեժիսոր Րաֆֆի Մովսիսյանի նախագահությամբ:

Մրցանակներն ընդգրկված են տասնմեկ անվանակարգերում, իսկ հատուկ մրցանակները կհանձնեն փառատոնի գործընկերները, որոնք տարիներ շարունակ համագործակցել են նրանց հետ:

Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնի երկրորդ օրը Ծակաձորում շարունակվելու է ֆիլմերի ցուցադրություն, լինելու են վարպետության դասեր:

Կինոփառատոնի պաշտոնական բացմանը կցուցադրվի վեց ֆիլմ` տարբեր երկրներից: Դրանց հեղինակները նույնպես ներկա կլինեն  բացման արարողությանը   և կներկայացնեն իրենց ֆիլմերն ու ցուցադրելու դրանք:

Գուժ Թադևոսյանը հավելեց, որ հանդիսավոր բացմանը անակնկալ է սպասվում փառատոնի մասնակիցների համար:

Փառատոնի երրորրդ օրն Աբովյանում կցուցադրվեն  ֆիլմեր, որից հետո տեղի կունենա պաշտոնական փակումը:

Փառատոնի մուտքն ազատ կլինի հանդիսատեսի համար:

 

Հասմիկ Հակոբյան

կինոփառատոն Կոտայքի մարզ Երեւանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոն Գուժ Թադևոսյան

Թե ԱԱԾ-ի, թե ՆԳՆ-ի տարբեր օղակներից ինֆորմացիաներ են գալիս, շնորհակալ եմ, որ հայտնում եք. Բագրատ Սրբազան
ԱԺ-ի դիմաց ԵՊՀ ուսանողները բողոքի ակցիա են անում՝ ի պաշտպանություն Բագրատ Սրբազանի շարժման
Այս պահին Գյումրիի ավտոերթը շարժվում է դեպի Աբովյան,ուղիղ
«Իշխանություն» ֆիլմի դերասանները միացան Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
Մարդկանց վրա թքելը փողոցային չէ՞, բա տաճարը չհաղթի՞ այդ փողոցին․ Բագրատ Սրբազան
Գալիս ա․․․Քայլերթը դեպի Երևան,ուղիղ
Նիկոլն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. զոհվածի մայր
Ի՞նչ անեմ, նստեմ բարդ աստվածաբանական բաներ ասեմ, ընդհանրապես կախվեն. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին
Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
Եթե գա նոր իշխանություն, կարելի է փրկել ամեն ինչ, կարելի է հետ բերել Արցախը. արցախցի
Շարժումը համազգային է, դիմավորենք Սրբազանին Երևանի մատույցներում․ Չալաբյանը և Գասպարյանը Երևանի մուտքի մոտ են
Նիկո'լ, տես ինչ եմ ասում քեզ, հանկարծ դիմես բռնության, հանցանքդ ավելի մեծ է լինելու. արցախցի
Մոսկվայում Պուտինի և Փաշինյանի այսօրվա հանդիպումը անհրաժեշտ ու երկու կողմերի համար սպասված է. Պեսկով
Կառավարությունը գումար հատկացրեց «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարի վթարի վերացման աշխատանքների համար
Մամուլի շենքի վերելակը կփոխարինվի. Կառավարությունը 11,7 մլն դրամ հատկացրեց
Բոլոր նախագահներին թիրախավորելն, ազգին պառակտելն արդեն ծիծաղելի է, դա արդեն չի աշխատում․ Գառնիկ Դանիելյան
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
2024-ին միջին նորոգման աշխատանքներ կկատարվեն 107.7 կմ ճանապարհահատվածներում
«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդ Արշակ Կարապետյանը հանդես է ելել ուղերձով
Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երեւանից շարժվում են դեպի Աբովյան․ ուղիղ
Դատախազության կողմից պետությանը վերադարձված՝ 1 հա մակերեսով երկու հողամասերն ամրացվեցին Պետգույքի կառավարման կոմիտեին
Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան
ՔՊ-շչիկների բոլոր «նոր արժեքները» նյութական են. Քաղաքագետ
Փոփոխություններ են եղել երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում
Անահիտ Մանասյանը Ժնեւում ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը
Ավելին
Ավելին