f

Անկախ

«Ժողովուրդ». Համբարձում Մաթևոսյանի գլխին սև ամպեր են կուտակվել. նա կարող է հրաժեշտ տալ պաշտոնին


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հերթական համագումարի ժամանակ, երբ ՔՊ-ականները քվեարկությամբ վարչության անդամներ են ընտրել, կուսակցության ներսում ներքին հրահանգ է եղել անել հնարավորը, որ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը վարչության կազմում չընդգրկվի, եւ հակառակը՝ ամեն ինչ անել, որ ՔՊ վարչության անդամությունում իր պատվավոր տեղը Համբարձում Մաթեւոսյանն ունենա:

«ՔՊ-ական «լիդերների» հրահանգները տեղ հասել են, բայց, փաստորեն, խայտառակ ձեւով կազմակերպված, վատ հաշվարկված ընտրության վերահաշվարկից հետո պարզ է դարձել՝ Մաթեւոսյանին վարչության անդամություն ընգրկողները վատ են աշխատել: Այս պատմությունն իրականում մեծ աղմուկ է առաջացրել, ավելին՝ կուսակցության ներսում «մենամարտեր» են սկսվել: Չի բացառվում, որ առաջիկայում ՔՊ-ականներն այս թեմայի վերաբերյալ Փաշինյանի հետ քննարկում ունենան, ինչ-որ մարդկանցից հաշիվ պահանջեն»,- «Ժողովուրդ» օրաթերթին ասաց ՔՊ-ամերձ մեր աղբյուրը:

Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն առաջինն էր գրել, որ ՔՊ-ի՝ խայտառակ կերպով ձեւավորված վարչության կազմում փոփոխություններ են տեղի ունեցել, ու վերահաշվարկից հետո Մաթեւոսյանն ու Կոնջորյանը վարչության անդամությունից դուրս են մնացել: Տեղեկությունն արդեն երեկ հենց իրենք՝ ՔՊ-ականները հաստատեցին: Մեր զրուցակիցը նշեց նաեւ, որ Մաթեւոսյանի գլխին իրականում սեւ ամպեր են կուտակված, ու կառավարությունը մտադիր է հրաժեշտ տալ նրան: Չի բացառվում՝ Փաշինյանն առաջիկայում նրան հրաժարական տալու դիմում գրել տա:

Տեղեկության մասով, իհարկե, մենք փորձեցինք նաեւ պարոն փոխվարչապետի տեսակետը լսել, բայց նրա աշխատակազմից որեւէ մեկի հեռախոսահամարը մեր բազմաթիվ զանգերին այդպես էլ չարձագանքեց: Հետաքրքիր է, թե Մաթեւոսյանի աշխատակազմն ինչով է զբաղված, երբ տարրական հեռախոսազանգերին անգամ չի պատասխանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Համբարձում Մաթևոսյան ՔՊԿ-ում վարչության ընտրություններ Հայաստան

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին