f

Անկախ

Աստված կանչի, որ հանկարծ մեզ չհանդիպես․ զոհվածի ծնողը՝ Աննա Հակոբյանին․ «Հրապարակ»


«Հրապարակ» թերթը գրում է․ «Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, վերջին շրջանում պատերազմի, զոհվածների մասին ակտիվ գրառումներ է անում, որոնք հիմնականում բացասաբար են ընդունվում հանրության եւ հատկապես՝ զոհվածների հարազատների կողմից։ Վերջին գրառման մեջ ասվում է․ «Իմ տղաներ, մեզ մոտ՝ երկրի վրա, մարդիկ մի քիչ շփոթված են, ձեզ փնտրում են գերեզմաններում, մահացածների մեջ: Ձեզանից մի քանիսի ծնողները վշտից խելագարվել են, ձեր գերեզմանները պաշտպանում են մեզանից, խրամատավորվել են Եռաբլուրում»։
Մեզ հետ զրույցում Տարոն Անդրեասյանի մայրը՝ Թամարա Անդրեասյանն ասաց, որ Աննա Հակոբյանի գրառումն ամբողջովին արտացոլում է իրենց ապրումները։

«Ես մտքերս չեմ կարող արտահայտել ճիշտ, ինձ ճիշտ հասկացեք, բայց շատ գոհ ենք, շատ շնորհակալ ենք, շատ զգացված ենք, շատ նուրբ գրված էր»,- ասում է տիկին Թամարան։ «Մեր սրտով է գրել, մեր էրեխեն այդպես գնացել է»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է այն արտահայտությանը, որ զոհվածների ծնողները վշտից խելագարվել են եւ պաշտպանում են զավակների շիրիմներն իրենցից, Թամարա Անդրեասյանն ասաց․ «Դուք ուզում եք քաղաքականացնել։ Մենք երկու տարի է, երեւի գիտեք, որ ոչ մի լրագրողի հետ կոնտակտի մեջ չենք մտնում, մեկնաբանություն չենք տալիս ոչ մի կերպ, մենք չենք ուզում, որ մեր տղայի արածը քաղաքականացվի, իսկ Ձեր հարցերը տանում են դրան, չեմ ուզում դրան պատասխանել»։

44-օրյա պատերազմի հերոս Շանթ Նավոյանի մայրը՝ Էլեն Նավոյանը, մեզ հետ զրույցում նշեց, որ պատերազմից հետո երկու տարիների ընթացքում նկատել է՝ նման գրառումներն ու հրապարակումներն ինչ-որ բանից շեղելու նպատակ են հետապնդում։ «Չեմ հավատում իր անկեղծությանը, միանշանակ՝ չեմ հավատում, անգամ չեմ հասկանում, թե ժամանակ առ ժամանակ նման ձեւով այդ ամենին անդրադառնալն ինչ է տալու։ Հետո՝ վերջին երկու տարիների ընթացքը ցույց է տալիս, որ երբ որ նմանատիպ ինչ-որ հայտարարություն արվում է, որեւէ իրադարձությունից առաջ կամ հետո է արվում՝ շատ ավելի լուրջ։ Կարծես թե փորձում են նման ձեւով մարդկանց ուշադրությունը շեղել, կենտրոնացնել այլ բանի վրա»,- ասաց Էլեն Նավոյանը։

Նահատակված հերոսի մայրը նշեց, որ ինքն այդ տպավորությունն է ստացել։ «Մարդիկ տարվել են նմանատիպ հիմար բաներով, ոնց որ այս ամբողջ ընթացքում։ Թվում է, թե արածը մի մեծ բան չէ, բայց ինչքա՜ն են բոլորը դրա վրա շեղված, եւ ավելի լուրջ բաներին պարզապես ուշադրություն չենք դարձնում»,- շեշտեց Նավոյանը։ Ինչ վերաբերում է այս ճանապարհով որդեկորույս ծնողներին սփոփելուն, Շանթ Նավոյանի մայրը շեշտում է, որ սփոփելու այլ ձեւեր կան, քան այդ կարգավիճակում գտնվող ծնողներին խորհուրդ տալը՝ չսգալ, կամ էլ հարյուր տարվա մեռելներին չբերել առաջ ու նմանատիպ այլ մտքեր արտահայտել։

44-օրյայի կամավորական հերոս Արման Օհանջանյանի մայրն էլ, անդրադառնալով Աննա Հակոբյանի արտահայտությանը, որ ամեն մահացած բան պետք է թաղել, ինչպես մայրը թաղել է իր 19-ամյա որդուն, վրդովված ասաց․ «Նախ, անասուն, մեր էրեխեքը չեն մահացել՝ անմահացել են ու սրբերի դասին են դասվել։ Եվ երկրորդը՝ դու հասկանո՞ւմ ես՝ ինչ ես ասում, ամեն ինչ արեցին, մեր էրեխեքի գլուխը կերան, ու այսօր ինքն ի՞նչ է ուզում մեր զոհվածների ծնողներից։ Նախ՝ ինքն ուզում է իր գրառումներով մեզ շեղի, շեղի իր կողմը, որ իր տափուկ ամուսինն էլ շարունակի անել այն, ինչ անում է։ Բացի այդ, ինքն ուզում է մեր պայքարող ծնողների այս տեսակին հունից հանի, որ մենք մեր հավասարակշռությունը կորցնենք, թուլանանք, չգիտեմ ինչ սադրանքների է մեզ դրդում։ Ես այդպես եմ հասկացել, դա իմ կարծիքն է, ու չեմ մտածում, որ սխալվում եմ։ Իր վերջին հրապարակման տակ, որտեղ գրել է, որ զոհվածների ծնողներից ոմանք խելագարվել են․․․ թող ինքը խելագարվի, մենք չենք խելագարվի, մենք ավելի սթափ ենք լինելու, որովհետեւ մենք գիտենք՝ ում ենք կորցրել, ու գիտենք՝ ինչի համար ենք կորցրել, ոչ թե իր պես, որ ասում է՝ հանուն ոչնչի։ Ոչ, ես գիտեմ՝ ինչի համար եմ կորցրել, ու չեմ սխալվում, ու ես գիտեմ, որ լինելու է այն, ինչ իմ տղեն  է ասել, որ լավ է լինելու։ Ես չեմ հավատում՝ հայը կործանվի վերջնական, չեմ հավատում, անպայման մի հայ է մնալու ու նորից Հայաստան-Արցախ է վերակերտելու, Արցախը հաստատ լինելու է՝ դա ապացուցվեց վերջին միասնական միտինգով, ու ասում եմ՝ արցախցու թասիբը թող բոլորն ունենան»։

Ելիզավետա Բուդաղյանը նշեց, որ նման գրառումներով Աննա Հակոբյանն ուշադրությունն իր վրա է շեղում, եւ չգիտի՝ նա այդպիսով էներգիա՞ է ստանում, թե՞ ավելի մեծ, կործանարար, գլոբալ սխալից է շեղում, որպեսզի իրենք չնկատեն, սակայն Հակոբյանին դա չի հաջողվի։

«Աստված կանչի, որ հանկարծ մեզ չհանդիպես, Աստված կանչի, որ լույսը բացվի, ու դու չտեսնես այն, ինչ մենք ենք տեսել, որովհետեւ կարող է մի օր պատահականության սկզբունքով հայտնվես իմ տեղում, բայց ոչ թե՝ որովհետեւ քո տղան կզոհվի, այլ քո տղուն մորթեն, քո տղուն սպանեն։ Ես վատ բան եմ ասում, ինձ կներեք, ես մայր եմ, չեմ ուզում ոչ ոքի սա, բայց այս պարագայում ես իրեն դա ցանկանում եմ։ Երեխաները մեղք են, բայց եթե իրենցն են, բան չունեմ ասելու ու վրեժի համար եմ ապրում։ Կոնկրետ ես ապրում եմ իմ աղջկա, իմ թոռան ու իրենցից վրեժ լուծելու համար, որ տեսնեմ ու մասնակից լինեմ այդ վրեժի լուծմանը»,- հայտարարեց Ելիզավետա Բուդաղյանը»:

Աննա Հակոբյան Հայաստան Զոհված զինծառայողների ծնողներ մամուլի տեսություն

Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
Հայաստանում ԶԼՄ-ները շարունակում են բևեռացված մնալ, պետական ​​լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության քննադատումից, լրագրողները ենթարկվում են բռնnւթյան. «Լրագրողներ առանց սահմանների»
Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թվականին դու բարձրագույն արժեք էիր, որովհետև մեզ պետք էր քո քվեն. Էլինար Վարդանյան
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
Միջպետական ճանապարհ փակելը հարց լուծելու ձև չէ. իրավապահներն ինչ արել են, ճիշտ են արել. Հակոբ Արշակյան
Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը
Տղային կալանավորել են ժողովրդի մեջ մխրճվող ԵԿՄ մեքենային բռունցքով մեկ անգամ հարվածելու համար. աբսուրդ է. Մինասյան
Մեր համալսարաններում ուսուցումը դարձել է տասներորդական բան, քանի որ ոչ մի դասախոս ուսումնական պրոցեսի համար չի խրախուսվում․ Սերոբ Խաչատրյան
Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել Կիրանց
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Առաջարկում եմ՝ Տավուշի մարզկենտրոնը Իջեւանից տեղափոխել Կիրանց. Գեղամ Նազարյան
«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն
Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի
«Ավան» առողջության կենտրոնը քաղաքացիներին սպասարկում է ամբողջությամբ նորոգված պայմաններում (վիդեո)
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ
Ավելին
Ավելին